«ԼՅՈՒՍԻ ԽԱՆՅԱՆ ՏՐԻՈՆ» ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
Փատրվարի 24-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում հնչեցին բազմաչափական, ստեղծարար էթնո-էքսպերիմենտալ տարրերով ստեղծագործություններ։ Դրանք խախտեցին գոյություն ունեցող սահմանները։ Կոմպոզիտորը պատահական կամ անկանխատեսելի, իսկ կատարողները անհամատեղելի ոճերի միաձուլում և արտասովոր տարրեր կիրառեցին։ Երաժշտության մեջ սահմանախախտ իրականությունը նվիրեցին Լյուսի Խանյանը (կոմպոզիտոր, դաշնակահար) Մար Մարգարյանը (քանոն) և Դուրու Օրսին (կլարնետ)։
Ներկայացրեցին Լյուսի Խանյանի նոր ստեղծագործություններ «Աբսենտիա», ինչպես նաեւ նախորդ «Vision» ալբոմից։ «Լյուսի Խանյան տրիոն» համերգի ընթացքում առաջին անգամ կատարեց նաև 19 դարի արևմտահայ կոմպոզիտոր Կառնիկ Գարմիրյանի «Զեյբեկ» ստեղծագործությունը: