ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԺԱՄԱՆՑ
Մարտի 24-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հատուկ այցելուները՝ ՀՀԿ կանանց խորհրդի անդամներն էին։ Նրանք գոհունակություն հայտնեցին ինտելեկտուալ ժամանցի և կանանց միամսյակի մեկ օրն ինքնատիպ անցկացնելու համար։ Հետաքրքրությամբ ընդունվեց տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի վարած էքսկուրսիան, կրթական ծրագրերը ոգևորություն առաջացրին, իսկ ռոմանսների կատարումը պարզապես վարակեց ներկաներին երգիչներին միանալու չափ։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար Մարգարիտ Սարգսյանի նվագակցությամբ՝ մեներգիչներ Նարինե Անանիկյանը, Դիաննա Հարությունյանը և Անդրանիկ Մալխասյանը ներկանիներին հիշեցրին հին Երևանի երաժշտականությունը։ Այցելությունը Աննա Ստեփանյանի նախաձեռնությունն էր։։