SELFIE ՄՐՑՈՒՅԹ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
«Թանգարանների գիշերը» հայտարարված SELFIE մրցույթին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան ներկայացված 20 ինքնալուսանկարներում 15 մասնակիցներից յուրաքանչյուրը կոմպոզիտորի ժամանակում հայտնվելու կամ նրան ինչ-որ կերպ նմանվելու փորձեր է արել։ Մայիսի 26-ին տուն-թանգարանի դահլիճում կայացած մրցանակաբաշխության ընթացքում մրցանակների են արժանացել Սոֆիա Արտ Ջին, Արսեն Վարդանյանը և Սիլվի-Մելին Մանուկյանը։