«Փոքրիկ քայլ»` Սպենդիարյանի թանգարանում
Նոյեմբերի 5-ին, ժամը 15:00-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում կայացավ «Վարպետ փոքրիկներ» համերգային նախագծի հերթական համերգը, որի մասնակիցներն այս անգամ «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան մրցույթ-փառատոնի 5 մրցանակակիրներէին`Արմավիրի և Արարատի մարզերից:
Մարի Վարդանյանը, Էվելինա Մելոյանը (քանոն), Նարեկ Շիրինյանը (շվի), Մարթա Մարտիրոսյանը (թավջութակ) և Ռուբեն Ղազարյանը (վոկալ) հանդես եկան բազմազան ծրագրով: Թանգարանի աշխատակազմի և հյուրերի ջերմ մթնոլորտում վարպետ փոքրիկները ներկայացան թե՛ որպես կատարողներ, թե՛ հետաքրքրական մտածելակերպով անհատներ: