ՎԱՐՊԵՏ ՓՈՔՐԻԿԸ՝ ԳՐԵՏԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Քանոնի հնչողությունը Գրետա Վարդանյանի տարերքներից կարևորագույնն է։ Այդ տարերքը ստեղծելու՝ պրոֆեսիոնալ քանոնահարուհի դառնալու ճանապարհին 13-ամյա Գրետան ոչինչ՝ ո՛չ ժամանակ, ո՛չ ուժ, ո՛չ միտք չի խնայում։
Ասվածի հերթական փաստումը դարձավ Ալեքսանդր Սպենդիարյաենի տուն-թանգարանի նախաձեռնած «Վարպետ փոքրիկները» խորագրով շարքում Գրետայի ապրիլի 6-ի մենահամերգը՝ նվիրված մեծ սիմֆոնիստի անվան մասնագիտական երաժշտական դպրոցի հիմնադրման 90-ամյակին։