ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ
Մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի հավերժի ուղին սկսվեց 1928 թվականի մայիսի 7-ին։
Եվ արդեն 91 տարի այդ օրը հարգանքի տուրք է մատուցվում կոմպոզիտորի հիշատակին։
Մեծ սիմֆոնիստի ստեղծագործական ժառանգությունը և գործունեությունը կարևորող անձիք այս տարի նույնպես միացան Ալեքսանդր Սպենդիարյանի անունը կրող երեք հաստատությունների՝ տուն-թանգարանի, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և երաժշտական մասնագիտական դպրոցի նախաձեռնությանը՝ այցելելով կոմպոզիտորի շիրիմ։