ՀԱՄԵՐԳԱՇԱՐ՝ Ի ՆՇԱՆԱՎՈՐՈՒՄՆ ԵՐԵՎԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ 90-ԱՄՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
Երևանի առաջին՝ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ 90 տարեկան է։ Նշանակալի այս հոբելյանի առթիվ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում ձեռնարկվել է «Վարպետ փոքրիկները» խորագրով համերգաշար՝ դպրոցի սաների մասնակցությամբ։ Այդ շրջանակում՝ փետրվարի 9-ին տեղի ունեցավ դպրոցի ժողովրդական նվագարանների բաժնի քանոնի դասարանի աշակերտուհիներ ՄԻԼԵՆԱ և ԷԼԵՆԱ ՄԿՐՏՈՒՄՅԱՆՆԵՐԻ համերգը։
Պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանի աշակերտուհիները, Աղավնի Հովհաննիսյանի նվագակցությամբ, բազմիցս արժանացել են ամենատարբեր ունկնդրի հիացական վերաբերմունքին, ինչում համոզվեց նաև Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում կայացած համերգի ունկնդիր-հանդիսատեսը։