ՆՈՐ ՁԵՌՆԱՐԿ. «ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԵՏ…»
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը ձեռնարկել է ևս մի շարունակական նախագիծ՝ ուղղված կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգության, տուն-թանգարանի գործունեության հանրահռչակմանը, ինչպես նաև ստեղծագործողներին ու հասարակության տարբեր խմբերին հաստատության աշխատանքներում ներգրավելուն։
Ձեռնարկը կոչել է «Տուն-թանգարանի հետ…», այն օգոստոսի 10-ին մեկտեղել է ԵՊ կոնսերվատորիան (դասական կիթառ¸ Հակոբ Ջաղացպանյանի մասնագիտական դասարան) ավարտած 4 հայ երիտասարդ արտիստների` Բարդի Մինասյանին (Սիրիա), Նի Նոյին (Իրան), Թաթուլ Հաճյանին (Լիբանան)¸ Ջոն Գյումիշյանին (Հայաստան) և դասական կիթառի սիրահարներին։ Համերգային երեկոն Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում դարձել է սփյուռքից հայրենիք տեղափոխված և հայաստանաբնակ երաժիշտների ներկայանալու լավ առիթ, ինչպես նաև տուն-թանգարան նոր այցելու բերելու հնարավորություն։