Աշնանամուտի համերգ
Հոկտեմբերի 12-ին, ժամը 18:00-ին Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում կայացավ «Աշնանամուտի համերգ»: Այն «Տուն-թանգարանի հետ… » նոր նախագծի թվով երկրորդ միջոցառումն էր, որին միացել էին Լիլի Սևոյանը (ալտ) և Վալերի Այվազյանը (դաշնամուր):
Հիշեցնենք, որ նախագծի նպատակն է՝ ինքնադրսևորման նոր հարթակ տրամադրել շնորհալի երիտասարդ երաժիշտներին, միաժամանակ՝ աջակցել թանգարանի գործունեությանը:
Երեկոյին հնչեցին Ֆ. Շոպենի, Պ. Չայկովսկու, Ս. Ռախմանինովի, Վ. Վայների, Շ. Ազնավուրի ստեղծագործություններից, ինչպես նաև Լ. Սևոյանի հեղինակային «Ֆանտազիա»-ն ալտի և դաշնամուրի համար:
Կատարումները զուգորդվեցին մասնակիցների հետ երկխոսությամբ և Լ. Սևոյանի բանաստեղծություններից մի քանիսի ընթերցմամբ: