ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ՝ «ԸՆԹԵՐՑՈՒՄ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ»
Նախագծի առաջին մասնակիցներն են Մալաթիա-Սեբաստիայի գրադարանային համակարգի այցելուները։ Ընթերցանության նյութը Միխայիլ Լերմոնտովի 1838-ին գրած «ԵՐԵՔ ԱՐՄԱՎԵՆԻ» բալլադն է։ Այն Ալեքսանդր Սպենդիարյանին նույնանուն սիմֆոնիկ գործ գրելու չափ ոգեշնչել է 1905-ին։ Իսկ Սպենդիարյանի «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերն էլ իր հերթին ոգեշնչել է բալետմայստեր Միխայիլ Ֆոկինին և Մեծ թատրոնի պրիմաբալերինա Աննա Պավլովային։ Նրանց ոգեշնչման արդյունքը՝ բալետային «ՋԻՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐԻ ՅՈԹ ԴՈՒՍՏՐԵՐԸ» ներկայացումը տպավորել է Բեռլինի Կռոլ թատրոնի հանդիսատեսին և հենց՝ իրեն Ալեքսանդր Սպենդիարյանին 1912-ին։