Սուրբ Ծննդյան երգեր Անուշիկ Ստեփանյանի հետ
Դեկտեմբերի 15-ին, ժամը 13:00-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում անցկացվեց նախատոնական երաժշտական հանդիպում-կրթական ծրագիր, որին մասնակցեցին ինչպես ավագ սերնդի ներկայացուցիչներ, այնպես էլ դպրոցականներ:
Հյուրերի թվում էին Երևանի թիվ 69 հիմնական դպրոցի սաները երաժշտության ուսուցչուhի և դպրոցի երգչախմբի խմբավար` Լուսինե Արշակյանի գլխավորությամբ:
Ծրագրավարը` երգչուհի Անուշիկ Ստեփանյանը բոլորի համար մատչելի կերպով ներկայացրեց և ուսուցանեց Սուրբ Ծննդյան գողտրիկ երգեր` «Այսօր տոն է ծննդյան»,«Լուռ գիշեր»,«Թող հնչեն զանգերն ի լուր», «Ավետիս»: Հանդիպումը եզրափակվեց հայկական ժողովրդական «Քաղհան կանեմ նուբարով» երգով: