ՀԱՏՈՒԿ ՇՐՋԱՅՑ-ՀԱՄԵՐԳ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հուլիսի 16-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ և մասնավոր աջակցությամբ, իրականացվեց բարեգործական ծրագիր։
Նախագծի շրջանակում՝ մեծ սիմֆոնիստի տանը հյուրընկալվեց Նորքի տուն-ինտերնատի 30 բնակիչ։ Նպատակը նրանց համար ինտելեկտուալ ժամանց կազմակերպելն էր և առօրյան նոր տեղեկություններով ու երաժշտությամբ տարբերակելը¸ ինչպես նաև տուն-թանգարանում տարիքային և սոցիալական տարբեր խմբերի համար իրականացվող ծրագրերի ընդլայնումն ու շարունակականությունը ապահովելը։