ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐ. ԱՎԱՆԴՈՒՅԹԻ ԱՊԱԳԱՆ
«Թանգարանների գիշերը» Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի պուրակում այս տարի՝ մայիսի 18-ին դարձավ ևս մի բացօթյա համերգի առիթ։ Այն կրում էր «Երաժշտությունը ավանդույթի ու ժամանակի մեջ» խորագիրը¸իսկծրագիրը կազմված էր բազմաժանրության սկզբունքով։
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի երգչախումբը /գեղարվեստական ղեկավար՝ Լիլիթ Եդիգարյան/, Ազգային նվագարանների համույթը /գեղարվեստական ղեկավար՝ Նունե Դանիելյան/ և Ջազ նվագախումբը
/գեղարվեստական ղեկավար՝ Դավիթ Գյոդակյան/ հարուստ երկացանկով զարդարեցին թանգարանային գիշերի մասնակիցների մի քանի ժամը։