«Վարպետ փոքրիկներ». Մերի Մուսինյան և Քրիստինե Ենգոյան
Դեկտեմբերի 21-ին, ժամը 14:00-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում անցկացվեց տոնական համերգ: «Վարպետ փոքրիկներ» նախագծի շրջանակներում թանգարանը հյուրընկալեց տարբեր ազգերի հանդիսատեսների սրտերը նվաճած պատանի քանոնահարուհիներ Մերի Մուսինյանին և Քրիստինե Ենգոյանին, դասատու` ՀՀ վաստակավոր մանկավարժ, պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյան:
Միջոցառման հատուկ հյուրն էր կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը, որի «Մանկական ամանորյա երազ» խորագրով կոնցերտը 2 քանոնի համար Մերին և Քրիստինեն կատարեցին Աղավնի Հովհաննիսյանի դաշնամուրային նվագակցությամբ: