ՎՈԿԱԼ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՐԳ
Դեկտեմբերի 25-ին, ժամը 15:00-ին Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում անցկացվեց տոնական համերգ` ԵՊԿ վոկալ բաժնի դասախոս Լիլի Մարկոսյանի սաների մասնակցությամբ:
Զոյա Սարգսյանը, Մելինե Սարուխանյանը, Ալինա Ավագյանը, Լիլիթ Դավթյանը և Նաթելլա Հայրապետյանը` Մարիաննա Հայրապետյանի նվագակցությամբ ներկայացրին սիրված երգերի, ռոմանսների և արիաների ընտրանի:
Երիտասարդ երգչուհիներից յուրաքանչյուրն իր ծրագրում ընդգրկել էր նաևԿոմիտասի 1-ական երգ` ի նվիրումն Վարդապետի 150-ամյակին: