ՎԱՐՊԵՏ ՓՈՔՐԻԿԸ՝ ԷԴՈՒԱՐԴ ԳՐԻԳՈՐՅԱՆ
11-ամյա ուդահար Էդուարդ Գրիգորյանը արդեն երկու տարի ունկնդրին զարմացնում է կատարողական վարպետությամբ։
Շնորհիվ բարեխիղճ աշխատանքի ընդլայնում է իր լսարանը և տարբեր մրցույթ-փառատոններում հաջողություններ արձանագրում։ Պատիվ համարեց Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի նախաձեռնած «Վարպետ փոքրիկները» խորագրով շարքին միանալը։
Ապրիլի 28-ին տուն-թանգարանում կայացավ Էդուարդի մենահամերգը՝ նվիրված մեծ սիմֆոնիստի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի հիմնադրման 90-ամյակին։