«Խաղաղության տորթ»՝ պատրաստած արցախցի փոքրիկների ձեռքերով
Հոկտեմբերի 6-ին արցախցի արվեստասեր մոտ 30 փոքրիկներ և պատանիներ այցելեցին հայ մեծանուն կոմպոզիտոր Ա. Սպենդիարյանի տուն-թանգարան:
Արցախցի այցելուները շրջելով թանգարանում՝ ծանոթացան կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգությանը,ինչպես նաեւ մասնակցեցին «Վիտուալ դիրիժոր» կրթական ծրագրին: Հանդիպման երկրորդ հատվածում նախատեսվում էր պատրաստել խաղաղության տորթ՝ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության դրոշներով: Թանգարանի նախաձեռնությանն էին միացել Arty Choc / Արտի Չոք- եւ Pasticceria ընկերությունները, որոնց աշխատակիցներն օգնեցին երեխաներին բացահատել տորթի պատրաստաման և ձևավոևման նրբությունները:
Հետաքրքիր եւ համեղ օրն ամփոփվեց սեփական ձեռքերով պատրաստած տորթի համտեսմամբ և, իհարկե, խմբակային գեղեցիկ լուսանկարով: