Վարպետության դասեր՝ սպենդիարյանական հնչյունների ներքո
Հոկտեմբերի 11-ին Ա.Սպենդիարյանի տուն-թանգարան էին այցելել ժամանակավորապես Հայաստանում գտնվող արցախցի երեխաներ: Թանգարանը ,,Terracotta Studio,,-ի հետ համատեղ իրականացրեց հատուկ կրթական ծրագիր՝ նախատեսված կավագործության սիրահարների համար:
Առաջիկայում երևանյան փողոցներից մեկում կկառուցվի Խաղաղության լիճ, որի մեջ կլինեն արցախցի երեխաների ձեռքով պատրասված կավե ջրաշուշաններ։
Թանգարանի կազմակերպած միջոցառման շրջանակում ջրաշուշաններից մի քանիսը պատրաստվեցին թանգարանում՝ կոմպոզիտորի երաժշտության ներքո: Ստուդիայի հիմնադիր-տնօրեն Նանա Մանուչարյանը երեխաներին սովորեցրեց կավագործության գաղտնիքները, նյութի հետ աշխատելու նրբությունները:
Թանգարանի կողմից ծրագրերն այսքանով չավարտվեցին. փոքրիկներին դեռ անակնկալ էր սպասվում՝ օճառապղպջակային շոուի տեսքով: Ինչպես միջոցառման ընթացքում նշեց թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, նմանօրինակ միջոցոռումները թանգարանում շարունակական բնույթ են կրելու՝ արցախցի փոքրիկների առօրյան փոքր-ինչ ավելի գունեղ դարձնելու նպատակով: