Ձազ վոկալի վարպետության դաս Աննա Վարդազարյանի հետ
Փետրվարի 15-ին, ժամը 15:00-ին Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում անցկացվեց ջազ վոկալի վարպետության դաս: Նախագիծն իրականացրեց տուն-թանգարանի գործընկեր «Lalayan Art Studio»-ն, որը զբաղվում է ջազային արվեստի բազմակողմանի ուսուցմամբ և տարածմամբ:
Վարպետության դասի շրջանակներում երիտասարդ վոկալիստները հանդիպեցին Ռուսաստանից ժամանած ջազ երգչուհի Աննա Վարդազարյանին, ծանոթացան նրա մասնագիտական սկզբունքներին և ջազային երգեցողության հարուստ ու բարդ շերտերի հաղթահարման մեթոդներին: