Menu
  •  Գլխավոր էջ  
  •   Թանգարան  
    • Պատմական ակնարկ
    • Այցելություն
    • Կրթական ծրագրեր
      • «Սպենդիարյանական վայրերով՝ ՂՐԻՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ»
      • «ԱԼՄԱՍՏ»
      • «Ես` բեմանկարիչ»
      • «Իմ նվագախումբը»
      • «Երեք արմավենի»
      • «Երաժշտական դիմանկար»
      • «Իմ տոհմածառը»                                 
  •   Ալ. Սպենդիարյան  
    • Կյանքի ուղին
    • Ստեղծագործություններ
    • Պատկերասրահ
    • Մեծերը Սպենդիարյանի մասին
  •   Ցուցադրություն  
    • Մշտական ցուցադրություն
    • Հավաքածու
    • Վիրտուալ շրջայց
  • Թանգարանային կյանք
    • 2021
    • 2020
    • 2019
    • 2018
    • 2017
    • 2016
    • 2015                                
    • 2014
    • 2013
    • 2012
    • 2011
    • 2010
    • 2009
  •   Սպենդիարյան - 150 
    • Նորություններ
  • Կապ

Թանգարանային կյանք 2021

Վերադառնալ արխիվ 2021

Մամլո ասուլիս՝ «Սպենդիարյան – 150» երաժշտական փառատոնին ընդառաջ


Այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հարակից բակում կայացավ մամլո ասուլիս՝ սեպտեմբերի 4-5-ը Գյումրիում կայանալիք «Սպենդիարյան – 150» երաժշտական փառատոնի թեմայով:

Բանախոսներն էին Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը (ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ), դաշնակահար Հայկ Մելիքյանը (ՀՀ վաստակավոր արտիստ) և օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը (ՀՀ ժողովրդական արտիստ):

Մարինե Օթարյանը փառատոնի մասնակիցներին՝ ընդգծելով, որ փառատոնի նպատակներից մեկն այն է, որ Սպենդիարյանի թե՛ սիմֆոնիկ, թե՛ կամերային ժանրի ստեղծագործությունները հայ երաժիշտները ներառեն իրենց երկացանկում: «Համերգային ծրագրում մեկտեղված են Սպենդիարյանի կամերային լավագույն ստեղծագործությունները, և ունկնդիրները հնարավորություն կունենան տեղափոխվելու սպենդիարյանական աշխարհ»,-ասաց տիկին Օթարյանը՝ կարևորելով փառատոնին մասնակցող տարբեր տարիքի երաժիշտների սերունդների երկխոսությունը: Նա հավելեց, որ փառատոնի ընթացքում սպասվում է երկու պրեմիերա. Սպենդիարյանի «Գուշակուհին» ստեղծագործությունը քառաձեռն դաշնամուրի համար և «Ալմաստ» օպերայից «Ալմաստի պարը»՝ Հայկ Մելիքյանի դաշնամուրային փոխադրմամբ, հնչելու են համերգային առաջին կատարմամբ:

Դաշնակահար Հայկ Մելիքյանը նշեց, որ երբեք առիթ չի ունեցել կատարել Սպենդիարյանի ստեղծագործությունները և այս առումով շնորհակալ է Մարինե Օթարյանին՝ փառատոնին մասնակցելու հրավերի համար: «Կոմպոզիտորի դաշնամուրային ստեղծագործությունները բացահայտում էին ինձ համար»,-ընդգծեց նա:

Օպերային երգիչ Բարսեղ Թումանյանն իր խոսքում ընդգծեց Սպենդիարյանի հզոր ձեռագիրը, ստեղծագործական ինքնատիպությունը բացահայտելու անհրաժեշտությունը թե՛ երաժիշտների, թե՛ ունկնդիրների համար: Նա նշեց, որ հոբելյանական տարին և փառատոնը հերթական առիթն են փառավորելու կոմպոզիտորի երաժշտությունը:
Փառատոնի կազմակերպիչները մշակութասեր հասարակությանը սիրով հրավիրեցին Գյումրի:

  • Սպենդիարյան – 150
  • Սպենդիարյան – 150
  • Սպենդիարյան – 150
  • Սպենդիարյան – 150
  • Սպենդիարյան – 150
  • Սպենդիարյան – 150
  • Սպենդիարյան – 150
  • Սպենդիարյան – 150
  • Սպենդիարյան – 150
  • Սպենդիարյան – 150
  • Սպենդիարյան – 150
  • Սպենդիարյան – 150


Կոնտակտային տվյալներ

ԱԼ. ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ
ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Երևան, Նալբանդյան 21
Հեռ.` +374 10 521 299
        +374 10 580 783
Էլ. փոստ՝ as_museum@yahoo.com
info@spendiaryanmuseum.am


Բոլոր իրավունքները պահպանված են

© 2009. ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության