Menu
  •  Գլխավոր էջ  
  •   Թանգարան  
    • Պատմական ակնարկ
    • Այցելություն
    • Կրթական ծրագրեր
      • «Սպենդիարյանական վայրերով՝ ՂՐԻՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ»
      • «ԱԼՄԱՍՏ»
      • «Ես` բեմանկարիչ»
      • «Իմ նվագախումբը»
      • «Երեք արմավենի»
      • «Երաժշտական դիմանկար»
      • «Իմ տոհմածառը»                                 
  •   Ալ. Սպենդիարյան  
    • Կյանքի ուղին
    • Ստեղծագործություններ
    • Պատկերասրահ
    • Մեծերը Սպենդիարյանի մասին
  •   Ցուցադրություն  
    • Մշտական ցուցադրություն
    • Հավաքածու
    • Վիրտուալ շրջայց
  • Թանգարանային կյանք
    • 2021
    • 2020
    • 2019
    • 2018
    • 2017
    • 2016
    • 2015                                
    • 2014
    • 2013
    • 2012
    • 2011
    • 2010
    • 2009
  •   Սպենդիարյան - 150 
    • Նորություններ
  • Կապ

Թանգարանային կյանք 2021

Վերադառնալ արխիվ 2021

Մամուլի ասուլիս՝ նվիրված կոմպոզիտորի 150-ամյակին

2021 թվականի նոյեմբերի 1-ին լրանում է հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, մանկավարժ ու հասարակական գործիչ, դիրիժոր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը:
Ա. Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում  հունիսի 14-ին  Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն Մարինա Վարդանյանը, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի գիտական խորհրդի անդամ Դավիթ Ղազարյանը:
Շնորհավորելով բոլորին հոբելյանական ծրագրերի պաշտոնական մեկնարկի կապակցությամբ՝ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն անդրադարձել է հայ իրականության մեջ Ալեքսանդր Սպենդիարյանի դերին և կարևորությանը. «Սպենդիարյանը մեր հոգևոր-մշակութային պատմության մեջ այն երևույթներից մեկն է, որով եվրոպական քաղաքակրթական արժեքները, եվրոպական երաժշտությունը և երաժշտական ձևերը ներարկվել են մեր իրականության մեջ: Իսկ դա փոխում է ոչ միայն մեր երաժշտական ճաշակը, երաժշտական ընկալումները, այլև նման հարաբերակցությունը, նման հաղորդակցությունը եվրոպական իրականության հետ փոխում է նաև մեր մտածողությունը, կենցաղը, կենցաղավարությունը: Ինչպես ժամանակին Խաչատուր Աբովյանն էր առաջադեմ արժեքները բերում մեր իրականություն, Սպենդիարյանն էլ իր ժամանակաշրջանում նույն աշխատանքն է արել, նույն պատասխանատվությամբ և կարևորությամբ»:
Խոսելով Սպենդիարյանին նվիրված հոբելյանական ծրագրերի հագեցվածության մասին՝ Արա Խզմալյանը տեղեկացրել է, որ կազմված է լայնածավալ, մանրամասն մշակված միջազգային գեղարվեստական ծրագիր, որի իրականացման ուղղությամբ ջանքեր պետք է ներդրվեն՝ նկատի ունենալով համավարակով պայմանավորված խոչընդոտներն ու սահմանափակումները:
«Ա. Սպենդիարյանի հոբելյանական ծրագրի միջոցառումները բաժանվել են մի քանի խմբի, և այդ խմբերի մեջ առաջին հերթին ներառված են գիտաժողովներ, գիտական նստաշրջաններ: Ապրիլի 15-ին տուն-թանգարանում անցկացվել է «Ա. Սպենդիարյան-150» խորագրով գիտաժողովը, որին մասնակցել են Հայաստանի և Արցախի երաժշտական քոլեջների երաժշտագետ դասախոսները, ուսանողներն ու գիտաշխատողները: «Ա. Սպենդիարյան-150» խորագրով միջազգային գիտական նստաշրջանը նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հոկտեմբերի 7-8-ը Երևանում՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի, Հայաստանի կոմպոզիտորների միության հետ»,- նշել է թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը և հավելել, որ միջազգային գիտաժողովի աշխարհագրությունը կլինի բավականին ընդլայնված:

  • Մամուլի ասուլիս
  • Մամուլի ասուլիս
Տնօրենի ներկայացմամբ՝ 2020 թվականին թանգարանն իրականացրել է բավականին մեծ ծավալի հավաքչական և ուսումնասիրման աշխատանքներ: Ղրիմի կենտրոնական արխիվի, Կախովկայի պատմության թանգարանի, Սանկտ Պետերբուրգի կենտրոնական գրադարանի, Ռիմսկի Կորսակովի թանգարանի, Ռուսաստանի արվեստի պատմության ինստիտուտի, Չեխովի տուն-թանգարանի հետ համագործակցության արդյունքում հավաքագրվել են Սպենդիարյանին վերաբերող բազմաթիվ նյութերի ցանկեր: Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ ամբողջությամբ թվայնացվել է այնտեղ պահվող Սպենդիարյանի ֆոնդը՝ 3090 միավոր թանգարանային արժեք՝ հիմնականում թղթե հիմքով:
Հավաքված նյութերը զետեղվելու են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո տպագրվելիք բազմածավալ ալբոմում, որում կներառվի նաև սկավառակ: Կընդգրկվեն Սպենդիարյանի սիմֆոնիկ և այլ ժանրերի ստեղծագործություններ: Ձայնագրման ու թողարկման աշխատանքները կիրականացնի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Համերգային գործունեության շրջանակում հունիսի 15-ին համերգով կտրվի հոբելյանական միջոցառումների պաշտոնական մեկնարկը: Առաջին անգամ համերգասրահի ճեմասրահում կցուցադրվի Սպենդիարյանին պատկանող Սպենդիարաֆոն երաժշտական գործիքը: Սեպտեմբերի 4-5-ը Գյումրիում նախատեսվում է երկօրյա բացօթյա փառատոն, սեպտեմբերի 20-25-ը Թբիլիսիում՝ Թումանյանի տանը, կկազմակերպվի «Սպենդիարյանական օրեր», սեպտեմբերի երկրորդ շաբաթը տոնակատարություններ ու բազմաթիվ միջոցառումներ են սպասվում Ղրիմում, սպենդիարյանական վայրերով՝ Սիմֆերոպլ, Յալթա, Սուդակ, Թեոդոսիա քաղաքներում: Լոնդոնում համերգ-ցուցահանդես է նախատեսվում հոկտեմբերին՝ ՀՀ դեսպանատան հովանու ներքո: Հայաստանից դասախոսությամբ հանդես կգա Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը:


Կոնտակտային տվյալներ

ԱԼ. ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ
ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Երևան, Նալբանդյան 21
Հեռ.` +374 10 521 299
        +374 10 580 783
Էլ. փոստ՝ as_museum@yahoo.com
info@spendiaryanmuseum.am


Բոլոր իրավունքները պահպանված են

© 2009. ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության