Menu
  •  Գլխավոր էջ  
  •   Թանգարան  
    • Պատմական ակնարկ
    • Այցելություն
    • Կրթական ծրագրեր
      • «Սպենդիարյանական վայրերով՝ ՂՐԻՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ»
      • «ԱԼՄԱՍՏ»
      • «Ես` բեմանկարիչ»
      • «Իմ նվագախումբը»
      • «Երեք արմավենի»
      • «Երաժշտական դիմանկար»
      • «Իմ տոհմածառը»                                 
  •   Ալ. Սպենդիարյան  
    • Կյանքի ուղին
    • Ստեղծագործություններ
    • Պատկերասրահ
    • Մեծերը Սպենդիարյանի մասին
  •   Ցուցադրություն  
    • Մշտական ցուցադրություն
    • Հավաքածու
    • Վիրտուալ շրջայց
  • Թանգարանային կյանք
    • 2021
    • 2020
    • 2019
    • 2018
    • 2017
    • 2016
    • 2015                                
    • 2014
    • 2013
    • 2012
    • 2011
    • 2010
    • 2009
  •   Սպենդիարյան - 150 
    • Նորություններ
  • Կապ

Թանգարանային կյանք 2021

Վերադառնալ արխիվ 2021

Միջազգային գիտական նստաշրջան՝ նվիրված Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին

Դեկտեմբերի 14-16-ն առցանց ձևաչափով անցկացվեց «Ալեքսանդր Սպենդիարյան 150» խորագրով միջազգային գիտական նստաշրջան՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտորի հոբելյանին: Նստաշրջանը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը, Սպենդիարյանի տուն-թանգարանը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը:

Միջազգային գիտական նստաշրջանին ընդգրկված էին 40 մասնակիցներ ՀՀ-ից (Երևան, Գյումրի, Էջմիածին), ԱՀ-ից (Ստեփանակերտ), ՌԴ-ից (Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Կազան, Յակուտսկ), Լատվիայից, Շվեդիայից և Նիդերլանդներից: Ներկայացվեցին բազմազան զեկույցներ՝ նվիրված Սպենդիարյանի կյանքի ուղուն, ստեղծագործության տարբեր ոլորտներին, ժանրերին և ոճական առանձնահատկություններին` թե՛ անցյալի, թե՛ 21-րդ դարի դիտանկյունից, դիրիժորական գործունեությանը, իր ժամանակակից մշակութային գործիչների հետ առնչություններին, նրա կերպարին՝ կերպարվեստում և քանդակագործության մեջ, ինչպես նաև կոմպոզիտորի տուն-թանգարանին՝ Հայաստանի երաժշտական թանգարանների շարքում:

Կարևոր էր նաև այն հանգամանքը, որ տվյալ գիտական նստաշրջանին մասնակցեցին ոչ միայն ակադեմիկոսներ, արվեստագիտության դոկտորներ և թեկնածուներ, այլև՝ Սպենդիարյանի արվեստի երիտասարդ հետազոտողներ:  Մասնագիտական ընդգրկումը նույնպես լայն էր՝ երաժշտագետներ և երաժիշտ կատարողներ, մշակութաբաններ, գրականագետներ, լեզվաբաններ:

ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ և ՀՀ ԳԱԱ հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աջակցությամբ 2022 թվականի սկզբին կհրատարակվեն գիտական նստաշրջանի արդյունքները, որոնք կարտացոլեն միջազգային սպենդիարյանագիտության արդի վիճակը և կարևոր ներդրում կդառնան ակադեմիական սպենդիարյանագիտության մեջ:

  • Ալ. Սպենդիարյան - 150
  • Ալ. Սպենդիարյան - 150
  • Ալ. Սպենդիարյան - 150
  • Ալ. Սպենդիարյան - 150
  • Ալ. Սպենդիարյան - 150
  • Ալ. Սպենդիարյան - 150
  • Ալ. Սպենդիարյան - 150
  • Ալ. Սպենդիարյան - 150


Կոնտակտային տվյալներ

ԱԼ. ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ
ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Երևան, Նալբանդյան 21
Հեռ.` +374 10 521 299
        +374 10 580 783
Էլ. փոստ՝ as_museum@yahoo.com
info@spendiaryanmuseum.am


Բոլոր իրավունքները պահպանված են

© 2009. ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության