Menu
  •  Գլխավոր էջ  
  •   Թանգարան  
    • Պատմական ակնարկ
    • Այցելություն
    • Կրթական ծրագրեր
      • «Սպենդիարյանական վայրերով՝ ՂՐԻՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ»
      • «ԱԼՄԱՍՏ»
      • «Ես` բեմանկարիչ»
      • «Իմ նվագախումբը»
      • «Երեք արմավենի»
      • «Երաժշտական դիմանկար»
      • «Իմ տոհմածառը»                                 
  •   Ալ. Սպենդիարյան  
    • Կյանքի ուղին
    • Ստեղծագործություններ
    • Պատկերասրահ
    • Մեծերը Սպենդիարյանի մասին
  •   Ցուցադրություն  
    • Մշտական ցուցադրություն
    • Հավաքածու
    • Վիրտուալ շրջայց
  • Թանգարանային կյանք
    • 2021
    • 2020
    • 2019
    • 2018
    • 2017
    • 2016
    • 2015                                
    • 2014
    • 2013
    • 2012
    • 2011
    • 2010
    • 2009
  •   Սպենդիարյան - 150 
    • Նորություններ
  • Կապ

Թանգարանային կյանք 2021

Վերադառնալ արխիվ 2021

ՀԱՖ նվագախմբիի համերգով մեկնարկեց ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԱԿԱՆ տարին

Հունիսի 15-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլարմոնիկ նվագախմբի «Սպենդիարյան —150» համերգով մեկնարկեց կոմպոզիտորի հոբելյանական տարին։

Ճեմասրահում բացվեց «Մեկ ցուցանմուշի պատմություն․ Սպենդիարաֆոն» ժամանակավոր ցուցադրություն: Ներկայացվեց կոմպոզիտորի մտահղացմամբ 1905 թվականին ստեղծված երաժշտական գործիքը, որը մի քանի ժամով տեղափոխվել էր կոմպոզիտորի տուն - թանգարանից։ Ցուցադրության ձևավորումն ու հետաքրքիր լուծումներով պրոեկցիան իրականացրել էր #Factoryproduction ընկերությունը:

«Սպենդիարյան -150 » հոբելյանական միջոցառման բացման ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, որը ևս մեկ անգամ կարևորեց կոմպոզիտորի դերն ու նշանակությունը հայ սիմֆոնիզմի կայացման և զարգացման գործում։
Արա Խզմալյանը հույս հայտնեց, որ հոբելյանական տարին կարևոր ժամանակաշրջան է կոմպոզիտորի կյանքը և ստեղծագործական ժառանգությունը հանրահռչակելու և մեծ հայի անունը Հայաստանի սահմաններից դուրս հնչեցնելու համար։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով պարգևատրվեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Կոմիտասի անվան ԵՊԿ-ի պրոֆեսոր, երաժշտագետ Արմեն Բուդաղյանը։
Նվագախումբը գեղ․ ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուրադ Թոփչյանի ղեկավարությամբ կատարեց «Պարսկական քայլերգ»-ը՝ «Ալմաստ» օպերայից, «Ղրիմյան Էզքիզներ» ստեղծագործության 1-ին սերիան , ինչպես նաև հնչեցին կոմպոզիտորի ռոմանսները՝ մեներգիչ Նավասարդ Հակոբյանի /բարիտոն/ մեկնաբանությամբ, իսկ համերգային երեկոն ավարտվեց «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերով։

Միջոցառումը կազմակերպել էին Ա․Սպենդիարյանի տուն-թանգարանը, ՀԱՖ նվագախումբը՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

  • Սպենդիարյան -150
  • Սպենդիարյան -150
  • Սպենդիարյան -150
  • Սպենդիարյան -150
  • Սպենդիարյան -150
  • Սպենդիարյան -150
  • Սպենդիարյան -150
  • Սպենդիարյան -150
  • Սպենդիարյան -150
  • Սպենդիարյան -150
  • Սպենդիարյան -150
  • Սպենդիարյան -150
  • Սպենդիարյան -150
  • Սպենդիարյան -150
  • Սպենդիարյան -150
  • Սպենդիարյան -150


Կոնտակտային տվյալներ

ԱԼ. ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ
ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Երևան, Նալբանդյան 21
Հեռ.` +374 10 521 299
        +374 10 580 783
Էլ. փոստ՝ as_museum@yahoo.com
info@spendiaryanmuseum.am


Բոլոր իրավունքները պահպանված են

© 2009. ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության