Menu
  •  Գլխավոր էջ  
  •   Թանգարան  
    • Պատմական ակնարկ
    • Այցելություն
    • Կրթական ծրագրեր
      • «Սպենդիարյանական վայրերով՝ ՂՐԻՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ»
      • «ԱԼՄԱՍՏ»
      • «Ես` բեմանկարիչ»
      • «Իմ նվագախումբը»
      • «Երեք արմավենի»
      • «Երաժշտական դիմանկար»
      • «Իմ տոհմածառը»                                 
  •   Ալ. Սպենդիարյան  
    • Կյանքի ուղին
    • Ստեղծագործություններ
    • Պատկերասրահ
    • Մեծերը Սպենդիարյանի մասին
  •   Ցուցադրություն  
    • Մշտական ցուցադրություն
    • Հավաքածու
    • Վիրտուալ շրջայց
  • Թանգարանային կյանք
    • 2021
    • 2020
    • 2019
    • 2018
    • 2017
    • 2016
    • 2015                                
    • 2014
    • 2013
    • 2012
    • 2011
    • 2010
    • 2009
  •   Սպենդիարյան - 150 
    • Նորություններ
  • Կապ

Թանգարանային կյանք 2021

Վերադառնալ արխիվ 2021

Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումներ Թբիլիսիում


Հոկտեմբերի 23-24-ը Թբիլիսում անցկացվեցին հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր և բազմակողմանի երաժշտա-հասարակական գործիչ Ա. Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին: Հիշեցնենք, որ հոբելյանը 3 երկրների, այդ թվում`Վրաստանի հայտով, ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի տոնական ծրագրերի օրակարգում:
«Ստեղծագործական երկրորդ կյանք. Թիֆլիս» խորագրի ներքո ներկայացվեցին ուղիղ 105 տարի առաջ կոմպոզիտորի և բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ճակատագրական հանդիպման մանրամասնությունները, ինչպես նաև վրաց մշակութային գործիչների հետ նրա ունեցած ստեղծագործական ու բարեկամական հարաբերությունները:

Երկօրյա ծրագիրն իրականացվեց համագործակցությամբ՝ Երևանի Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի, Հովհաննես Թումանյանի թանգարանի, Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոնի, «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական կենտրոնի, օրհնությամբ ու աջակցությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի և հովանավորությամբ Վրաստանում ՀՀ դեսպանության, ի դեմս արտակարգ ու լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի:
Միջոցառումներին մասնակցում էին Երևանի Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի գլխավորած պատվիրակության անդամները:  
Միջոցառումները մեկնարկեցին հոկտեմբերի 23-ին, «Հայարտուն» կենտրոնում: Բազմազան ծրագրի շրջանակում բացվեց ցուցահանդես, որն արտացոլում էր Սպենդիարյանի կյանքի և գործունեության առանցքային դրվագները, ինչպես նաև նրա առնչությունները թիֆլիսյան միջավայրի հետ:
Սպենդիարյանի կյանքի մասին հետաքրքիր ու բացառիկ փաստերով բանախոսությամբ հանդես եկավ Երևանի Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը:
Սպենդիարյանի`Թբիլիսիում անցկացրած օրերի մասին զեկույց ներկայացրեց Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվ. պետական կոնսերվատորիայի դաշնամուրային դասարանի դասախոս` Թինաթին Բարկալայիան:
Թումանյան-Սպենդիարյան բարեկամության և այդ բարեկամության անզուգական պտուղների մասին խոսեց Երևանի Հ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը:
Տոնական տրամադրությունը հոկտեմբերի 24-ին շարունակվեց «Հ. Թումանյանի տուն» կենտրոնում:
Կոմպոզիտորի Երևանի տուն-թանգարանի կողմից դեսպան Ռուբեն Սադոյանը պարգևատրվեց «Ա. Սպենդիարյան 150»  հուշադրամով:
Օրը նշանավորվեց Հ. Թումանյանի թբիլիսյան բնակարանում՝ ամենայն հայոց բանաստեղծի աշխատասենյակում, 4 կառույցների՝ Երևանի Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի ՝ ի դեմս Մարինե Օթարյանի, Երևանի Հ. Թումանյանի թանգարանի՝ ի դեմս Անի Եղիազարյանի և Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի՝ ի դեմս ղեկավար Գիսանե Հովսեփյանի, «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի՝ ի դեմս ղեկավար Եվգենյա Մարկոսյանի միջև փոխադարձ համագործակցության Հուշագրի ստորագրմամբ: Իբրև յուրօրինակ խորհրդանիշ` Մ. Օթարյանը և Ա. Եղիազարյանը լարեցին մեծ գրողի ժամացույցը:   Թեմի 2 կենտրոններում կյանքի կոչված միջոցառումներին հնչեց մեծ կոմպոզիտորի երաժշտությունը: Համերգային բաժնում ելույթ ունեցան «Հայարտուն» կենտրոնի դուդուկի դասարանի սան Արթուր Պապիկյանը` կենտրոնի սան Անդրե Ակոբյանի և դհոլի դասարանի ուսուցիչ Սերգեյ Մալխասյանի նվագակցությամբ, «Հայարտուն» կենտրոնի «Սբ. Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախումբը, խմբավար՝ Մարիա Աբուլյան, մեներգչուհի Աիդա Բազոյանը, դաշնակահար Եսայի Աբովյանը, Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգիչներ Դիանա Հարությունյանը, Անդրանիկ Մալխասյանը, դաշնակահարուհի Մարգարիտ Սարգսյանը, ինչպես նաև Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան կոնսերվատորիայի մենակատարուհի Սվետլանա Տատոևան և պրոֆեսոր Էռնստ Առաքելովի ջութակի դասարանի սան Դավիթ Ակոպովը:

  • Ալեքսանդր Սպենդիարյանի - 150
  • Ալեքսանդր Սպենդիարյանի - 150
  • Ալեքսանդր Սպենդիարյանի - 150
  • Ալեքսանդր Սպենդիարյանի - 150
  • Ալեքսանդր Սպենդիարյանի - 150
  • Ալեքսանդր Սպենդիարյանի - 150
  • Ալեքսանդր Սպենդիարյանի - 150
  • Ալեքսանդր Սպենդիարյանի - 150
  • Ալեքսանդր Սպենդիարյանի - 150
  • Ալեքսանդր Սպենդիարյանի - 150
  • Ալեքսանդր Սպենդիարյանի - 150
  • Ալեքսանդր Սպենդիարյանի - 150
  • Ալեքսանդր Սպենդիարյանի - 150
  • Ալեքսանդր Սպենդիարյանի - 150
  • Ալեքսանդր Սպենդիարյանի - 150
  • Ալեքսանդր Սպենդիարյանի - 150


Կոնտակտային տվյալներ

ԱԼ. ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ
ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Երևան, Նալբանդյան 21
Հեռ.` +374 10 521 299
        +374 10 580 783
Էլ. փոստ՝ as_museum@yahoo.com
info@spendiaryanmuseum.am


Բոլոր իրավունքները պահպանված են

© 2009. ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության