Menu
  •  Գլխավոր էջ  
  •   Թանգարան  
    • Պատմական ակնարկ
    • Այցելություն
    • Կրթական ծրագրեր
      • «Սպենդիարյանական վայրերով՝ ՂՐԻՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ»
      • «ԱԼՄԱՍՏ»
      • «Ես` բեմանկարիչ»
      • «Իմ նվագախումբը»
      • «Երեք արմավենի»
      • «Երաժշտական դիմանկար»
      • «Իմ տոհմածառը»                                 
  •   Ալ. Սպենդիարյան  
    • Կյանքի ուղին
    • Ստեղծագործություններ
    • Պատկերասրահ
    • Մեծերը Սպենդիարյանի մասին
  •   Ցուցադրություն  
    • Մշտական ցուցադրություն
    • Հավաքածու
    • Վիրտուալ շրջայց
  • Թանգարանային կյանք
    • 2021
    • 2020
    • 2019
    • 2018
    • 2017
    • 2016
    • 2015                                
    • 2014
    • 2013
    • 2012
    • 2011
    • 2010
    • 2009
  •   Սպենդիարյան - 150 
    • Նորություններ
  • Կապ

Թանգարանային կյանք 2021

Վերադառնալ արխիվ 2021

Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը


   
     

Սեպտեմբերի 25-ին, «Եվրոպական ժառանգության օրեր»-ի շրջանակում Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի, Հայաստանի ազգային գրադարանի գրատպության թանգարանի և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի համատեղ նախաձեռնությամբ Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում բացվեց «Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը» խորագրով բացառիկ ժամանակավոր ցուցադրություն:

Ներկայացված էին Ալեքսանդր Սպենդիարյանին առնչվող բացառիկ բնօրինակ նյութեր՝ լուսանկարներ, նամակներ, համերգային ազդագրեր և ծրագրեր, ստեղծագործությունների առաջին հրատարակություններ, կոմպոզիտորի կյանքին ու ստեղծագործական ուղուն նվիրված գրականություն, սկավառակներ, ձայնապնակներ, պաստառներ:

Ողջույնի ու եռակողմ համագործակցության բարձր գնահատանքի խոսքով հանդես եկան Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, Գրատպության թանգարանի վարիչ Բալասան Հարությունյանը մանրամասներ ներկայացրեց Եվրոպական ժառանգության օրերին կազմակերպվող միջոցառումների մասին, իսկ Սպենդիարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Աստղիկ Հարությունյանը ներկայացրեց ցուցադրված նյութերը։

Մարինե Օթարյանն Ազգային գրադարանին նվիրեց դիրիժոր Գեորգի Բուդաղյանի «Դիտարկումներ Ա. Ա. Սպենդիարովի «Ալմաստ» օպերայի գործիքավորման շուրջ» գիրքը, որը կոմպոզիտորի հոբելյանի առթիվ հրատարակել է տուն-թանգարանը։

  • Ժամանակավոր ցուցադրություն
  • Ժամանակավոր ցուցադրություն
  • Ժամանակավոր ցուցադրություն
  • Ժամանակավոր ցուցադրություն
  • Ժամանակավոր ցուցադրություն
  • Ժամանակավոր ցուցադրություն
  • Ժամանակավոր ցուցադրություն
  • Ժամանակավոր ցուցադրություն
  • Ժամանակավոր ցուցադրություն
  • Ժամանակավոր ցուցադրություն
  • Ժամանակավոր ցուցադրություն
  • Ժամանակավոր ցուցադրություն


Կոնտակտային տվյալներ

ԱԼ. ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ
ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Երևան, Նալբանդյան 21
Հեռ.` +374 10 521 299
        +374 10 580 783
Էլ. փոստ՝ as_museum@yahoo.com
info@spendiaryanmuseum.am


Բոլոր իրավունքները պահպանված են

© 2009. ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության