Menu
  •  Գլխավոր էջ  
  •   Թանգարան  
    • Պատմական ակնարկ
    • Այցելություն
    • Կրթական ծրագրեր
      • «Սպենդիարյանական վայրերով՝ ՂՐԻՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ»
      • «ԱԼՄԱՍՏ»
      • «Ես` բեմանկարիչ»
      • «Իմ նվագախումբը»
      • «Երեք արմավենի»
      • «Երաժշտական դիմանկար»
      • «Իմ տոհմածառը»                                 
  •   Ալ. Սպենդիարյան  
    • Կյանքի ուղին
    • Ստեղծագործություններ
    • Պատկերասրահ
    • Մեծերը Սպենդիարյանի մասին
  •   Ցուցադրություն  
    • Մշտական ցուցադրություն
    • Հավաքածու
    • Վիրտուալ շրջայց
  • Թանգարանային կյանք
    • 2021
    • 2020
    • 2019
    • 2018
    • 2017
    • 2016
    • 2015                                
    • 2014
    • 2013
    • 2012
    • 2011
    • 2010
    • 2009
  •   Սպենդիարյան - 150 
    • Նորություններ
  • Կապ

Թանգարանային կյանք 2021

Վերադառնալ արխիվ 2021

Ա. Սպենդիարյանի ԵՎ Ա. Բաբաջանյանի հոբելյաններին նվիրված համերգ-դասախոսություն Լոնդոնում

Նոյեմբերի 27-ին Լոնդոնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցում անցկացվեց միջոցառում՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին:
Միջոցառումը կայացավ «Քլինգեն երգչախմբի և մշակութային ասոցիացիայի» և նրա գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Սիփան Օլահի նախաձեռնությամբ՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հովանու ներքո և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Օրվա բանախոսներն էին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մարինե Օթարյանը և բազմակողմանի երաժշտական գործիչ Սիփան Օլահը: Մ. Օթարյանը ներկայացրեց դասախոսություն Սպենդիարյանի կյանքի և ստեղծագործական ժառանգության,  իսկ Ս. Օլահը՝ Բաբաջանյանի կյանքի ուղու և գործունեության մասին։
Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրենը շնորհակալագիր հանձնեց Ս. Օլահին՝ կոմպոզիտորի հոբելյանական միջոցառումների կազմակերպման և ակտիվ մասնակցության համար:

Համերգային բաժնում միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների, «Քլինգեն» երգչախմբի և «Քլինգեն» կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և մաեստրո Սիփան Օլահ) կատարմամբ հնչեցին այս երկու հայ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Ելույթ ունեցան սոպրանոներ Տաթևիկ Աշուրյանը (Գերմանիա) և Հայարփի Եղիկյանը (ՄԹ), դաշնակահար Մարիա Փալազյանը (Լիբանան), հոբոյահար Հակոբ Մուրադյանը (ՄԹ), «Քլինգեն» լարային քառյակը՝ ջութակահարներ Պաուլա Գորբանովան (Լիտվա) և Մալենա Ջիմենոն (Իսպանիա), ալտահար Ադրիան Տիերասեկան (Իսպանիա) և թավջութակահար Քրիստոֆեր Հեդջեսը (ՄԹ), իսկ Լոնդոնի «Քլինգեն» երգչախումբը կատարեց Ա. Բաբաջանյանի երգերը:

Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և հյուրերին` նշելով նման միջոցառումների կարևորությունը ՄԹ ժողովրդին հայկական հարուստ երաժշտական մշակույթն ու ավանդույթները ներկայացնելու գործում:

Համերգ-դասախոսությանը ներկա էր աշխարահռչակ դիրիժոր Վարդան Մելքոնյանը, որն իր բարձր գնահատականը և մասնագիտական կարծիքը հայտնեց երաժիշտների պրոֆեսիոնալիզմի և բանախոսների հետաքրքիր ու բովանդակալի ելույթների համար:
Ներկա էին նաև ՄԹ-ում Հայ Առաքելական Եկեղեցու թեմի առաջնորդ Սրբազան Հովակիմ Մանուկյանը, Սբ. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շնորք քահանա Բաղդասարյանը, Հայկական համայնքային խորհրդի նախագահ Արմանդ Աբրամյանը, ՀՀ դեսպանատան աշխատակազմը, բրիտանացի և օտարերկրյա այլ հյուրեր:

Հայ մեծանուն կոմպոզիտորներ Սպենդիարյանի 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյաններին նվիրված նախագծի հեղինակը դիրիժոր, երգիչ, դաշնակահար Սիփան Օլահն է, որի նպատակն է արտերկրում հանրահռչակել հայ կոմպոզիտորների արվեստը: Հիշեցնենք, որ այս նախագծի առաջին միջոցառումը կայացել էր ս.թ. հոկտեմբերի 16-ին Լոնդոնում, երկրորդը՝ նոյեմբերի 5-7-ը Վիեննայում:

  • Ալեքսանդր Սպենդիարյանի - 150, Առնո Բաբաջանյանի - 100

Կոնտակտային տվյալներ

ԱԼ. ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ
ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Երևան, Նալբանդյան 21
Հեռ.` +374 10 521 299
        +374 10 580 783
Էլ. փոստ՝ as_museum@yahoo.com
info@spendiaryanmuseum.am

Բոլոր իրավունքները պահպանված են

© 2009. ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության