Menu
  •  Գլխավոր էջ  
  •   Թանգարան  
    • Պատմական ակնարկ
    • Այցելություն
    • Կրթական ծրագրեր
      • «Սպենդիարյանական վայրերով՝ ՂՐԻՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ»
      • «ԱԼՄԱՍՏ»
      • «Ես` բեմանկարիչ»
      • «Իմ նվագախումբը»
      • «Երեք արմավենի»
      • «Երաժշտական դիմանկար»
      • «Իմ տոհմածառը»                                 
  •   Ալ. Սպենդիարյան  
    • Կյանքի ուղին
    • Ստեղծագործություններ
    • Պատկերասրահ
    • Մեծերը Սպենդիարյանի մասին
  •   Ցուցադրություն  
    • Մշտական ցուցադրություն
    • Հավաքածու
    • Վիրտուալ շրջայց
  • Թանգարանային կյանք
    • 2021
    • 2020
    • 2019
    • 2018
    • 2017
    • 2016
    • 2015                                
    • 2014
    • 2013
    • 2012
    • 2011
    • 2010
    • 2009
  •   Սպենդիարյան - 150 
    • Նորություններ
  • Կապ

Թանգարանային կյանք 2022

Վերադառնալ արխիվ 2022

«Թանգարանային գիշեր»

Մայիսի 21-ին՝ «Թանգարանային գիշեր»-ն Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում հյուրընկալվեցին տարբեր տարիքի և ազգերի այցելուներ:
Նրանք «Մեկ ցուցանմուշի պատմություն» նախագծի շրջանակում  ծանոթացան երկու յուրահատուկ ցուցանմուշի. Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանի շենքի մանրակերտին՝ եռալեզու աուդիո ուղեցույցով և Ալեքսանդր 2-րդ կայսեր հրովարտակին՝ «Սպենդիարովները՝ Ռուսական Կայսրության տոհմիկ պատվավոր քաղաքացիներ» խորագրով երկլեզու տեսանյութի ուղեկցությամբ:
Չխախտելով թանգարանային գիշերվա ավանդույթը՝ այցելուները ճաշակեցին «Կակաո՝ Սպենդիարյանի բաղադրատոմսով»:
Համաեվրոպական միջոցառման շրջանակում տուն-թանգարանի հաջորդ նախագիծն էր «Հանդիպումը կոմպոզիտորի պատշգամբում»: Հյուրերն էին դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը և պրոդյուսեր, կարիերային ինքնորոշման փորձագետ Ալեքսանդր Պլատո Հակոբյանը: Նրանք անմիջական ու ջերմ մթնոլորտում իրենց փորձով և մասնագիտական խորհուրդներով կիսվեցին «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառու պատանի երաժիշտներն հետ: Յուրաքանչյուր տարի «Թանգարանային գիշեր» ակցիայի շրջանակում Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի պուրակում անցկացվում է երեկոյան բացօթյա համերգ: Այս տարին նույնպես բացառություն չէր:
Միջոցառման մասնակիցներն էին Երևանի Մ. Միրզոյանի անվ. երաժշտական դպրոցի, Ա. Բաբաջանյանի անվ. պետական երաժշտամանկավարժական քոլեջի, Շ. Ազնավուրի անվ. մշակույթի և արվեստի պետական քոլեջի սաները և ԵՊԿ ջազային ամբիոնի սաները՝ մեներգիչներն ու ժողովրդական անսամբլները: Համերգը նվիրված էր հայկական ջազային երաժշտության հիմնադիր, Ալեքսանդր Սպենդիարյանի սան՝ Արտեմի Այվազյանի ծննդյան 120-ամյակին: Ծրագրում ընդգրկված էին հայկական ժողովրդական կատարումներ, ինչպես նաև հայ կոմպոզիտորների սիրված ջազային-էստրադային ստեղծագործություններ: Համերգի ընթացքում տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը և մշակույթի քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:


  • Մեկ ցուցանմուշի պատմություն
  • Մեկ ցուցանմուշի պատմություն
  • Մեկ ցուցանմուշի պատմություն
  • Մեկ ցուցանմուշի պատմություն
  • Մեկ ցուցանմուշի պատմություն
  • Մեկ ցուցանմուշի պատմություն
  • Մեկ ցուցանմուշի պատմություն
  • Մեկ ցուցանմուշի պատմություն
  • Մեկ ցուցանմուշի պատմություն
  • Մեկ ցուցանմուշի պատմություն
  • Մեկ ցուցանմուշի պատմություն
  • Մեկ ցուցանմուշի պատմություն
  • Մեկ ցուցանմուշի պատմություն
  • Մեկ ցուցանմուշի պատմություն
  • Մեկ ցուցանմուշի պատմություն
  • Մեկ ցուցանմուշի պատմություն
  • Մեկ ցուցանմուշի պատմություն
  • Մեկ ցուցանմուշի պատմություն
  • Մեկ ցուցանմուշի պատմություն
  • Մեկ ցուցանմուշի պատմություն
  • Մեկ ցուցանմուշի պատմություն
  • Մեկ ցուցանմուշի պատմություն
  • Մեկ ցուցանմուշի պատմություն
  • Մեկ ցուցանմուշի պատմություն


Կոնտակտային տվյալներ

ԱԼ. ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ
ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Երևան, Նալբանդյան 21
Հեռ.` +374 10 521 299
        +374 10 580 783
Էլ. փոստ՝ as_museum@yahoo.com
info@spendiaryanmuseum.am


Բոլոր իրավունքները պահպանված են

© 2009. ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության