Menu
  •  Գլխավոր էջ  
  •   Թանգարան  
    • Պատմական ակնարկ
    • Այցելություն
    • Կրթական ծրագրեր
      • «Սպենդիարյանական վայրերով՝ ՂՐԻՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ»
      • «ԱԼՄԱՍՏ»
      • «Ես` բեմանկարիչ»
      • «Իմ նվագախումբը»
      • «Երեք արմավենի»
      • «Երաժշտական դիմանկար»
      • «Իմ տոհմածառը»                                 
  •   Ալ. Սպենդիարյան  
    • Կյանքի ուղին
    • Ստեղծագործություններ
    • Պատկերասրահ
    • Մեծերը Սպենդիարյանի մասին
  •   Ցուցադրություն  
    • Մշտական ցուցադրություն
    • Հավաքածու
    • Վիրտուալ շրջայց
  • Թանգարանային կյանք
    • 2021
    • 2020
    • 2019
    • 2018
    • 2017
    • 2016
    • 2015                                
    • 2014
    • 2013
    • 2012
    • 2011
    • 2010
    • 2009
  •   Սպենդիարյան - 150 
    • Նորություններ
  • Կապ

Թանգարանային կյանք 2022

Վերադառնալ արխիվ 2022

Արցախցի երեխաները` Սպենդիարյանի տանը

Դեկտեմբերի 27-ին Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանը կրկին լցվեց արցախյան շնչով:
Հադրութի շրջանից տեղանաված երեխաներն իրենց ծնողների հետ հյուրընկալվեցին կոմպոզիտորի հյուրընկալ հարկի տակ: Նրանք շրջեցին թանգարանում, ծանոթացան Սպենդիարյանի կյանքի ու գործի մանրամասներին, իսկ դահլիճում նրանց սպասվում էր անակնկալներով լի տոն :
Gasparyan's artists vocal innovation school - ի պատրաստած Ամանորյա ծրագրին միացան Հադրութի Dizak Art Դիզակ Արտ կենտորնի սաները և իրենց խրոխտ ու ոգևորող ելույթներով է՛լ ավելի թեժացրին տոնական օրը: 10-ամյա Արման Հարիյանի ինքնաբուխ կատարումները ևս մեկ անգամ փաստեցին հայի ոգու անսասանությունն ու ապրելու և ապրեցնելու ուժը:
Անակնկալ ժամանած ձմեռ պապն էլ միացավ մեզ ու իրեն հատուկ առատաձեռնությամբ նվերներ բաժանեց:

Ավարտվեց տոնական օր՝ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ մնայուն համոզումով և արժանապատիվ ԽԱՂԱՂՈւԹՅԱՆ երազանքով:

Ցուցադրվեց թանգարանի գիտաշխատող Ինեսսա Խաչատրյանի հեղինակած «55 կադր՝ 55-ամյա թանգարանից» տեսաֆիլմը, որը ներկայացնում էր տուն-թանգարանի՝ կես դարից ավելի շարոնակվող տարեգրությունը:

Սպենդիարյանական երկերի՝ փողային նվագարանների համար փոխադրումներով հանդես եկան Թամար Հարությունյանը (ֆլեյտա), Վարդգես Հովհաննիսյանը (ֆագոտ), Էրիկ Գրիգորյանը (հոբոյ) և Կատարինե Հովսեփյանը (դաշնամուր):

Թանգարանի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին թանգարանի նախկին աշխատակիցներ՝ գիտաշխատողներ Կարինե Մարգարյանին, Սարգիս Հովհաննիսյանին, ինչպես նաև թանգարանի նորեկ գիտաշխատող Կատարինե Հովսեփյանին:


  • Կոմպոզիտորի հյուրընկալ հարկի տակ
  • Կոմպոզիտորի հյուրընկալ հարկի տակ
  • Կոմպոզիտորի հյուրընկալ հարկի տակ
  • Կոմպոզիտորի հյուրընկալ հարկի տակ
  • Կոմպոզիտորի հյուրընկալ հարկի տակ
  • Կոմպոզիտորի հյուրընկալ հարկի տակ
  • Կոմպոզիտորի հյուրընկալ հարկի տակ


Կոնտակտային տվյալներ

ԱԼ. ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ
ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Երևան, Նալբանդյան 21
Հեռ.` +374 10 521 299
        +374 10 580 783
Էլ. փոստ՝ as_museum@yahoo.com
info@spendiaryanmuseum.am


Բոլոր իրավունքները պահպանված են

© 2009. ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության