«Մեղեդի». գարնանային համերգ
Մարտի 31-ին Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում անցկացվեց «Մեղեդի» խորագրով գարնանային համերգ՝ նվիրված կանանց տոներին:
Համերգի մասնակիցներն էին Երևանի Ա. Բաբաջանյանի անվ. պետական երաժշտամանկավարժական քոլեջի ժողովրդական նվագարանների, երգեցողության և դասական վոկալ բաժնի ուսանողները:
Մասնակիցներին ողջունեց տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը՝ կարևորելով երիտասարդ երաժիշտների կապը թանգարանի հետ. հայ մեծ դասականի հյուրընկալ հարկի ներքո, անմիջական ու ջերմ մթնոլորտում նոր սերունդներին տրվում է ինքնադրսևորման յուրօրինակ հարթակ: Ծրագրում տեղ էին գտել հայ կոմպոզիտորների, ինչպես նաև ժողովրդական և աշուղական երաժշտարվեստի գողտրիկ նմուշներ: Դրանցից յուրաքանչյուրը հնչեց իբրև ինքնատիպ ձոն գեղեցկությանը՝ ոգեշնչված գեղեցիկ սեռի անսահման հմայքով: Երաժշտական հանդիպումը նշանավորվեց Ալեքսանդր Սպենդիարյանի «Մեղեդի» ստեղծագործությամբ՝ գլխավորելով գարնանաշունչ մեղեդիների շղթան: