Պատանի սպենդիարյանականների երդման արարողությունը
27/10/2015
Հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 1-ը Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած «Պատանի սպենդիարյանականների երդման արարողությունը»: Միջոցառումը կոմպոզիտորի տուն-թանգարանի և նրա անունը կրող երաժշտական դպրոցի միջև համագործակցության լավ օրինակ է, որն ունի տարիների պատմություն: Երաժշտական դպրոցի առաջին դասարանցիները կոմպոզիտորի սենյակում տվեցին իրենց խոստումը`լինել Սպենդիարյանի ժառանգության արժանի կրողները: Իսկ լավագույն առաջին դասարանցին` Մարիա Կարապետյանը նվագեց Սպենդիարյանի դաշնամուրով: Այդ հիշարժան օրը նա թանգարանի տնօրեն Մ. Օթարյանից ստացավ վկայագիր և հուշանվեր: