Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 145-ամյակին նվիրված միջոցառումների շարք
01/11/2016
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ներկայացրեցին հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 145-ամյակին նվիրված միջոցառումների շարք:
Միջոցառումների մեկնարկը տրվեց Ա. Սպենդիարյանի ծննդյան օրը՝ ս. թ. նոյեմբերի 1-ին` կոմպոզիտորի շիրմին այցելությամբ (Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից պուրակ):
Ժամը 14:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատոնի ճեմասրահում, բացվեց կոմպոզիտորի կյանքի և ստեղծագործական գործունեության տարբեր փուլերը ներկայացնող «Մեր Սպենդիարյանը» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդեսը։
Ցուցադրության բացմանն հաջորդեց համերգ, որի ընթացքում հնչեցին կոմպոզիտորի ռոմանսները, սիմֆոնիկ ստեղծագործությունները(«Հրապուրել են ինձ քո սև աչքերը», «Արևելյան օրորոցային», «Ա˜յ, վարդ, «Օ˜, վարդ ջահել իմ օրերի», «Հանդարտ իջնում է երեկոն», «Գիշերն է նույն», «Էնզելի, «Ղայթարմա») և խմբերերգ և արիա «Ալմաստ» օպերայից:
«Մեր Սպենդիարյանը» ցուցահանդեսը կգործի նույն վայրում մինչև նոյեմբեիի 20-ը: