ՊԱՏԱՆԻ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎՍ ՄԻ ՍԵՐՈՒՆԴ՝ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում նոյեմբերը մեկնարկեց պատանի սպենդիարյանականների երդման արարողությամբ։
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի առաջինցիները երդվեցին հավատարիմ մնալ հայ սիմֆոնիկ երաժշտության ավանդույթներին և խորապես ուսումնասիրել կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգությունը։
Այս տարի կոմպոզիտորի դաշնամուրը հնչեցնելու պատվին արժանացավ Նարե Եղիկյանը։