«Նվիրում Կոմիտասին»
Դեկտեմբերի 16-ին, ժամը 16:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում անցկացվեց Սպենդիարյանի տուն-թանգարանի հետ համատեղ հատուկ միջոցառում` նվիրված Կոմիտասի 150-ամյակին: Սպենդիարյանի տուն-թանգարանի աշխատակիցները տնօրենի գլխավորությամբ նախ այցելեցին Պանթեոն և ծաղիկներ խոնարհեցին Կոմիտասի շիրիմին: Միջոցառման շրջանակներում Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանը Կոմիտասի թանգարան-ինստիտուտին նվիրեց Վարդապետի ձեռագիր նամակը՝ ուղղված Նիկողայոս Տիգրանյանին Սուրբ Էջմիածնից։ Այն 1981թ. որոշ նյութերի հետ Սպենդիարյանի տուն-թանգարանին էր նվիրել Նիկողայոս Տիգրանյանի ազգական և ընկեր, երաժշտագետ Միքայել Տերյանը։
Կոմիտասի և Սպենդիարյանի գործունեության և ստեղծագործության աղերսների շուրջ խոսքով հանդես եկան Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Գայանե Ամիրաղյանը:
Միջոցառման համերգային բաժնում Հասմիկ Բաղդասարյանը (սոպրանո) և Մարինա Վարդանյանը (դաշնամուր) կատարեցին Կոմիտասի և Ա.Սպենդիարյանի ստեղծագործություններից: