«Հատընտիր արիաներ Բարոկկո դարաշրջանից»
Մարտի 7-ին, ժամը 16:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում կայացավ «Հատընտիր արիաներ Բարոկկո դարաշրջանից» խորագրով համերգ` որպես երաժշտական նվիրում կանանց տոներին: Համերգն անցկացվեց «Տուն-թանգարանի հետ» նախագծի շրջանակում:
Մեներգիչ Ալեքսան Խաչատրյանը (բաս) Լևոն Հարությունյանի նվագակցությամբ ներկայացրեց Բարոկկո դարաշրջանի կոմպոզիտորների 15 սիրված արիաներ: Որպես անակնկալ կանանց միջազգային օրվա առթիվ երաժիշտները պատրաստել էին Սպենդիարյանի «Այ, վարդ» ռոմանսը: Համերգային ծրագրից դուրս նրանք կատարեցին նաև Լ. վան Բեթհովենի և Ֆ. Շուբերտի վոկալ-կամերային ստեղծագործություններից:
Ավելացնենք, որ մարտի 7-ը նաև մեներգչի ծննդյան օրն էր, որը նշանավորվեց նրա առաջին մենահամերգով: