«Ռանդեվու երիտասարդ գրողների հետ»
Փետրվարի 19-ին, ժամը 14:00-ին Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում անցկացվեց «Ռանդեվու երիտասարդ գրողների հետ» խորագրով միջոցառում: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրը թանգարանում նշանավորվեց ինտերակտիվ հանդիպում-զրույցով երիտասարդ ստեղծագործողներ Դառանժի (Անժելա Դարբինյան) և Լևոն Նեսի (Հովհաննիսյան) հետ: Նրանք ինչպես տուն-թանգարանի աշխատակիցների, այնպես էլ միջոցառման հյուրերի հետ կիսվեցին իրենց հրապարակումների պատմությամբ, ներկայացրին գրական հետաքրքրությունները և նախընտրած ոճերը, բարձրաձայնեցին ժամանակակից գրականության ասպարեզում կայանալու և ճանապարհ հարթելու խնդիրները:
Միջոցառման շրջանակներում ներկաները դիտեցին գրատպության մասին պատմող փոքր ֆիլմ, իսկ վերջում մասնակցեցին թանգարանի գործընկեր «Վեմ» ռադիոկայանի պատրաստած գրական հարցախաղին:
Գրատոնի առթիվ հավաքված գրքերն էլ տուն-թանգարանի կողմից ՀՀ զորամասեր և ՔԿՀ այցելության ժամանակ կփոխանցվեն նրանց գրադարաններին: