Կայացավ «Սպենդիարյանական վայրերով՝ Ղրիմից Հայաստան» կրթական ծրագրի շնորհանդեսը
«Սպենդիարյանական վայրերով՝ Ղրիմից Հայաստան». այսպես է կոչվում Ա․Սպենդիարյանի տուն-թանգարանի կողմից հանրությանը ներկայացրած նոր կրթական ծրագիրը, որի շնորհանդեսը կայացավ դեկտեմբերի 23-ին։
Ծրագիրը համեմված է ինտելեկտուալ խաղային «ընմիջումներով» եւ ներկայացնում է կոմպոզիտորի կյանքի ուղու շրջադարձային և կարևորագույն իրադարձությունների և վայրերի մասին տեղեկատվություն։ Վիտուալ խաղի ընթացքում գիտելիքների փոխանցումն իրականացվում է անիմացիոն ձևաչափով: Այն հատկապես իր պատկերայնությամբ եւ հպէկրանի կիրառմամբ էլ ավելի գրավիչ է դարձնում խաղը,թե՛ դպրոցակնների, թե՛ առավել բարձր տարիքի երեխաների համար։
Միջոցառմանը ներկա էին մանկավարժներ,կրթական ծրագրերի պատասխանատուներ, արվեստաբաններ։