Menu
  •  Գլխավոր էջ  
  •   Թանգարան  
    • Պատմական ակնարկ
    • Այցելություն
    • Կրթական ծրագրեր
      • «Սպենդիարյանական վայրերով՝ ՂՐԻՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ»
      • «ԱԼՄԱՍՏ»
      • «Ես` բեմանկարիչ»
      • «Իմ նվագախումբը»
      • «Երեք արմավենի»
      • «Երաժշտական դիմանկար»
      • «Իմ տոհմածառը»                                 
  •   Ալ. Սպենդիարյան  
    • Կյանքի ուղին
    • Ստեղծագործություններ
    • Պատկերասրահ
    • Մեծերը Սպենդիարյանի մասին
  •   Ցուցադրություն  
    • Մշտական ցուցադրություն
    • Հավաքածու
    • Վիրտուալ շրջայց
  • Թանգարանային կյանք
    • 2021
    • 2020
    • 2019
    • 2018
    • 2017
    • 2016
    • 2015                                
    • 2014
    • 2013
    • 2012
    • 2011
    • 2010
    • 2009
  •   Սպենդիարյան - 150 
    • Նորություններ
  • Կապ

Թանգարանային կյանք 2021

Վերադառնալ արխիվ 2021

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ՝ «ԵՐԵՎԱՆՅԱՆ ԷՏՅՈՒԴՆԵՐ»

   




Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը կոմպոզիտորի 150-ամյակի շրջանակում կազմակերպում է «Երևանյան էտյուդներ» խորագրով լուսանկարչական մրցույթ:

Երևանը տարիներ շարունակ եղել է ներշնչանքի աղբյուր շատ արվեստագետների համար: 1925 թվականին Սպենդիարյանը երևանյան տեսարաններով ներշնչված (Արարատով, Զանգվի ձորով)  գրեց իր «Երևանյան Էտյուդներ» սիմֆոնիկ ստեղծագործությունը և այն նվիրեց առաջին սիմֆոնիկ նվագախմբին:



 Նպատակը
«Երևանյան Էտյուդներ» լուսանկարչական մրցույթը կարող է լինել Երևանյան տեսարանները նորովի մեկնաբանելու առիթ։



 Մասնակցության պայմաններ

  1. Մրցույթին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք՝ առանց տարիքային սահմանափակման:
  2. Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայանալ առանձին լուսանկարներով կամ լուսանկարային շարքերով՝ նախապես նշելով շարքերը։
  3. Յուրաքանչյուր շարք կդիտվի որպես մեկ լուսանկար։
  4. Մասնակիցը կարող է ներկայացնել մինչեւ 5 լուսանկար։
  5. Լուսանկարները, պետք է արված լինեն Երևանում` վերջին 5 տարիների ընթացքում:
  6. Ներկայացվող լուսանկարները պետք է լինեն նվազագույնը 2 MB (լուսանկարի երկար կողմը՝ 1024-2448 PIXEl)
  7. Ներկայացված լուսանկարներում բացառվում է Compart-ը։
  8. Լուսանկարները կարող են լինել Ճարտարապետական կոթողներ ներկայացնող/ Architectural photography/ կամ փողոցային լուսանկարներ /Street photography /
  9. ժյուրիի կողմից քվեարկության արդյունքում ընտրված լուսանկարները կմասնակցեն ցուցահանդեսին, 3 լուսանկար կարժանանան մրցանակների:
  10. Առավելություն կտրվեն Երեւանյան տրամադրություն փոխանցող լուսանկարներին:
  11. Լուսանկարներն անհրաժեշտ է ուղարկել - a.spendiaryan150@gmail.com - էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում (subject) նշելով՝ «Երևանյան էտյուդներ»:
  12. Լուսանկարները պետք է ուղարկել փետրվարի 15-ից մինչեւ ապրիլի 1-ը:

 Ժյուրի կազմ
Մարինե Օթարյան - Ա․Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն
Մելիք Բաղդասրայան - «Ֆոտոլուր» լրատվական գործակալության տնօրեն
Սամվել Սեւադա - գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ
Զավեն Խաչիկյան - լուսանկարիչ
Արազ Արթինեան - կինոռեժիսոր (ԱՄՆ)

 Մրցանակաները` «Վեգա» ընկերության կողմից.

I տեղ- 150․000 ՀՀ դրամ արժողությամբ նվեր քարտ
II տեղ -100․000 ՀՀ դրամ արժողությամբ նվեր քարտ
III տեղ-50․000 ՀՀ դրամ արժողությամբ նվեր քարտ



Կոնտակտային տվյալներ

ԱԼ. ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ
ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Երևան, Նալբանդյան 21
Հեռ.` +374 10 521 299
        +374 10 580 783
Էլ. փոստ՝ as_museum@yahoo.com
info@spendiaryanmuseum.am


Բոլոր իրավունքները պահպանված են

© 2009. ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության