Menu
  •  Գլխավոր էջ  
  •   Թանգարան  
    • Պատմական ակնարկ
    • Այցելություն
    • Կրթական ծրագրեր
      • «Սպենդիարյանական վայրերով՝ ՂՐԻՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ»
      • «ԱԼՄԱՍՏ»
      • «Ես` բեմանկարիչ»
      • «Իմ նվագախումբը»
      • «Երեք արմավենի»
      • «Երաժշտական դիմանկար»
      • «Իմ տոհմածառը»                                 
  •   Ալ. Սպենդիարյան  
    • Կյանքի ուղին
    • Ստեղծագործություններ
    • Պատկերասրահ
    • Մեծերը Սպենդիարյանի մասին
  •   Ցուցադրություն  
    • Մշտական ցուցադրություն
    • Հավաքածու
    • Վիրտուալ շրջայց
  • Թանգարանային կյանք
    • 2021
    • 2020
    • 2019
    • 2018
    • 2017
    • 2016
    • 2015                                
    • 2014
    • 2013
    • 2012
    • 2011
    • 2010
    • 2009
  •   Սպենդիարյան - 150 
    • Նորություններ
  • Կապ

Թանգարանային կյանք 2021

Վերադառնալ արխիվ 2021

Բացօթյա համերգ՝ «Սպենդիարյան – 150»


Սեպտեմբերի 5-ին Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի բակում կայացավ աննախադեպ բացօթյա համերգ «Սպենդիարյան – 150» երաժշտական փառատոնի  շրջանակում: 

Փառատոնի կազմակերպիչը Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանն էր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Մասնակիցներն էին ինչպես անվանի երաժիշտներ՝ դաշնակահարներ Սվետլանա Նավասարդյանը, Հայկ Մելիքյանը, օպերային երգիչներ Բարսեղ Թումանյանը, Մագդա Մկրտչյանը (նվագակցող՝ Վալերի Այվազյան), այնպես էլ պատանի երաժիշտներ, որոնք արդեն հասցրել են նվաճել համաշխարհային բեմեր: Նրանց թվում էին Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սան Աիդա Ավանեսյանը, «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի (գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Բաբախանյան) անդամներ Արտյոմ Իոնիսյանը, Արթուր Գրիգորյանը, Էլեն Խաչիկյանը, Անդրեյ Կուրբետը, Պոլինա Շարաֆյանը, Դավիթ Բաբայանը: Համերգային ծրագրում կոմպոզիտորի կամերային ստեղծագործություններն էին: Ի դեպ, կայացավ երկու պրեմիերա․ Սպենդիարյանի երկու ստեղծագործություն՝  «Գուշակուհին»՝ քառաձեռն դաշնամուրի համար և «Ալմաստ» օպերայից «Ալմաստի պարը»՝ Հայկ Մելիքյանի դաշնամուրային փոխադրմամբ, հնչեցին համերգային առաջին կատարմամբ:
Համերգին ներկա են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպս. Աջապահյանը, Գյումրիում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվավոր հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը, հյուրեր Գյումրի համայնքից, Երևանի և Գյումրու կրթական ու մշակութային հաստատությունների տնօրեններ, աշխատակիցներ և այլ արվեստասերներ:
Միջոցառումը վարում էր Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Կարեն Քոչարյանը:
Փառատոնի սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը։
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը՝ նախ իր խոնարհումը բերելով վերջերս երկրային կյանքին հրաժեշտ տված կոմպոզիտոր, Ա․ Սպենդիարյանի տուն-թանգարանի հիմնադիր տնօրեն Վլադիլեն Բալյանի լուսավոր հիշատակին։ Նա նշեց, որ այսպիսի մշակութային միջոցառումները հանրային ինքնահաղթահարման ակցիաներ են, դրանով մենք գիտակցում ենք կյանքի շարունակականության անհրաժեշտությունը և պատասխանատվությունը մեր երեխաների ու միջավայրի առջև։ Արա Խզմալյանը նշեց, որ հոբելյանը մշակութային արժեքի հռչակում է, առավել ևս Ալեքսանդր Սպենդիարյանի դեպքում, քանի որ նրա միջոցով եվրոպական դասական չափանիշները մուտք գործեցին Հայաստան և հիմք դարձան հայ դասական սիմֆոնիկ երաժշտության, ավելին՝ Սպենդիարյանն իր կենցաղով, առօրյայով, կեցվածքով եվրոպական արժեքների փաստումն էր մեր երկրում և ապացույցը, որ եվրոպականը և արևելյանը, ազգայինը և միջազգայինը համակեցության մեջ են ու անհակասականորեն գոյակցող արժեքներ են։
Երեկոյի ավարտին տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը խորին շնորհակալություն  հայտնեց համերգի մասնակից բոլոր երաժիշտներին, համերգի իրականացմանն աջակցություն ցուցաբերած անձանց ու կառույցներին՝ նշելով, որ թեպետ աշխարհի և Հայաստանի համար ծանրագույն այս ժամանակաշրջանում կազմակերպիչների համար հոգաբանորեն դժվար էր իրականացնել այս ծրագիրը, սակայն փառատոնի մարդաշատությունը, Հայաստանի տարբեր քաղաքներից  համերգին մասնակցելու ժամանած մեր հայրենակիցները փաստում են, որ մեր ազգային իրական արժեքները կարևորելու, պահպանելու և արժանապատվորեն կրելու գիտակցություն կա, և այդ գիտակցությունը կարոտ է մեծանալու ու ծավալվելու։

Փառատոնի գործընկերն էր «Ֆորմիկա Արթ Պրոդաքշնը» ընկերությունը, պրոդյուսեր՝ Շահեն Նազարենկո:
  • Սպենդիարյան –  150
  • Սպենդիարյան –  150
  • Սպենդիարյան –  150
  • Սպենդիարյան –  150
  • Սպենդիարյան –  150
  • Սպենդիարյան –  150
  • Սպենդիարյան –  150
  • Սպենդիարյան –  150
  • Սպենդիարյան –  150
  • Սպենդիարյան –  150
  • Սպենդիարյան –  150
  • Սպենդիարյան –  150
  • Սպենդիարյան –  150
  • Սպենդիարյան –  150
  • Սպենդիարյան –  150
  • Սպենդիարյան –  150


Կոնտակտային տվյալներ

ԱԼ. ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ
ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Երևան, Նալբանդյան 21
Հեռ.` +374 10 521 299
        +374 10 580 783
Էլ. փոստ՝ as_museum@yahoo.com
info@spendiaryanmuseum.am


Բոլոր իրավունքները պահպանված են

© 2009. ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության