Menu
  •  Գլխավոր էջ  
  •   Թանգարան  
    • Պատմական ակնարկ
    • Այցելություն
    • Կրթական ծրագրեր
      • «Սպենդիարյանական վայրերով՝ ՂՐԻՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ»
      • «ԱԼՄԱՍՏ»
      • «Ես` բեմանկարիչ»
      • «Իմ նվագախումբը»
      • «Երեք արմավենի»
      • «Երաժշտական դիմանկար»
      • «Իմ տոհմածառը»                                 
  •   Ալ. Սպենդիարյան  
    • Կյանքի ուղին
    • Ստեղծագործություններ
    • Պատկերասրահ
    • Մեծերը Սպենդիարյանի մասին
  •   Ցուցադրություն  
    • Մշտական ցուցադրություն
    • Հավաքածու
    • Վիրտուալ շրջայց
  • Թանգարանային կյանք
    • 2021
    • 2020
    • 2019
    • 2018
    • 2017
    • 2016
    • 2015                                
    • 2014
    • 2013
    • 2012
    • 2011
    • 2010
    • 2009
  •   Սպենդիարյան - 150 
    • Նորություններ
  • Կապ

Թանգարանային կյանք 2021

Վերադառնալ արխիվ 2021

Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրը նշվեց վարդատունկով և յուրօրինակ համերգային կատարումով

Հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրվա առթիվ մայիսի 11-ին արվեստագետները, պաշտոնյաներն ու Սպենդիարյանի երաժշտության երկրպագուները հեղինակի ստեղծագործությունների ներքո ծաղիկներ խոնարհեցին նրա շիրիմին:
Ալ.Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ 1928 թվականի մայիսի 7-ին, երբ Ալեքսանդր Սպենդիարյանը կնքել է իր մահկանացուն, նրա մտերիմ ընկեր Ալեքսանդր Թամանյանի առաջարկությամբ որոշվել է կոմպոզիտորի աճյունն ամփոփել կառուցվելիք ժողովրդական տան այգում, որը հետագայում դարձել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական  թատրոնի բակը: «Ասում են՝ Թամանյանն անձամբ էր մշակում  ընկերոջ շիրիմի վարդերն ու հոգ տանում, որ դրանք միշտ դալար մնան: Որոշեցինք ժամանակի մտավորականության, մեր հասարակության միջոցով վերականգնել այդ ազնվագույն ավանդույթն ու կոմպոզիտորի շիրիմին իրականացնել վար դատունկ»,-ասաց Օթարյանը:
 Վարդատունկն իրականացրեցին կոմպոզիտոր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, Օպերային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Հասմիկ Պապյանը, Արմեն Բուդաղյանը ինչպես նաեւ այլ անվանի արվեստի գործիչներ։
Կոմպոզիտորի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախումբն ու երգչախումբն էլ Սպենդիարյանի արձանի մոտ հետաքրքիր մեկնաբանությամբ՝ ֆլեշմոբի շրջանակում կատարեցին կոմպոզիտորի ստեղծագործությունից փոքրիկ դրվագ։
Միջոցառումն իրականացվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Ալ.Սպենդիարյանի տուն-թանգարանի համագործակցությամբ:

  • Վարդատունկով և   համերգային կատարումներ
  • Վարդատունկով և   համերգային կատարումներ
  • Վարդատունկով և   համերգային կատարումներ
  • Վարդատունկով և   համերգային կատարումներ
  • Վարդատունկով և   համերգային կատարումներ
  • Վարդատունկով և   համերգային կատարումներ
  • Վարդատունկով և   համերգային կատարումներ
  • Վարդատունկով և   համերգային կատարումներ
  • Վարդատունկով և   համերգային կատարումներ
  • Վարդատունկով և   համերգային կատարումներ
  • Վարդատունկով և   համերգային կատարումներ
  • Վարդատունկով և   համերգային կատարումներ
  • Վարդատունկով և   համերգային կատարումներ


Կոնտակտային տվյալներ

ԱԼ. ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ
ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Երևան, Նալբանդյան 21
Հեռ.` +374 10 521 299
        +374 10 580 783
Էլ. փոստ՝ as_museum@yahoo.com
info@spendiaryanmuseum.am


Բոլոր իրավունքները պահպանված են

© 2009. ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության