Menu
  •  Գլխավոր էջ  
  •   Թանգարան  
    • Պատմական ակնարկ
    • Այցելություն
    • Կրթական ծրագրեր
      • «Սպենդիարյանական վայրերով՝ ՂՐԻՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ»
      • «ԱԼՄԱՍՏ»
      • «Ես` բեմանկարիչ»
      • «Իմ նվագախումբը»
      • «Երեք արմավենի»
      • «Երաժշտական դիմանկար»
      • «Իմ տոհմածառը»                                 
  •   Ալ. Սպենդիարյան  
    • Կյանքի ուղին
    • Ստեղծագործություններ
    • Պատկերասրահ
    • Մեծերը Սպենդիարյանի մասին
  •   Ցուցադրություն  
    • Մշտական ցուցադրություն
    • Հավաքածու
    • Վիրտուալ շրջայց
  • Թանգարանային կյանք
    • 2021
    • 2020
    • 2019
    • 2018
    • 2017
    • 2016
    • 2015                                
    • 2014
    • 2013
    • 2012
    • 2011
    • 2010
    • 2009
  •   Սպենդիարյան - 150 
    • Նորություններ
  • Կապ

Թանգարանային կյանք 2021

Վերադառնալ արխիվ 2021

Կայացավ Սպենդիարյան –150 գիտաժողովը

Ապրիլի 15-ին Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում անցկացվեց «Սպենդիարյան 150» գիտաժողովը, որի մասնակիցներն էին Հայաստանի և Արցախի երաժշտական քոլեջների երաժշտագետ ուսանողներն ու դասախոսները, ինչպես նաև կոմպոզիտորի տուն-թանգարանի գիտաշխատողները:

 Այն հայ մեծ դասականի ծննդյան 150-ամյակի առիթով նախատեսվող գիտաժողովներից առաջինն էր և առանձնահատուկ էր երիտասարդ զեկուցողների ներգրավմամբ: Երևանի Ա. Բաբաջանյանի անվ. երաժշամանկավարժական և Ռ. Մելիքյանի անվ. երաժշտական քոլեջների երաժշտագետ ուսանողները յուրօրինակ ելույթներ էին պատրաստել. կլոր սեղանի շուրջ նրանք դասախոսների ղեկավարությամբ ինտերակտիվ ձևաչափով ներկայացրին «Սպենդիարյանի հայաստանյան անդրանիկ համերգը» և «Սպենդիարյանը և Մոսկվայի Հայ մշակույթի տունը» խորագրերով զեկույցները:

Գիտաժողովի հատուկ հյուրերն էին Գյումրիի Ք. Կարա-Մուրզայի անվ. և Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվ. երաժշտական քոլեջների դասախոսները, որոնք ադրադարձան Սպենդիարյանի գործունեությանը որպես դաշնակահար և նրա կերպարին` մեծ դիրիժոր և անգերազանցելի սպենդիարյանագետ Գեորգի Բուդաղյանի հուշերում։ Կոմպոզիտորի տուն-թանգարանի գիտաշխատողները ներկայացրին Սպենդիարյան-Թումանյան ստեղծագործական համագործակցության արդյունք հանդիսացող «Ալմաստ» օպերայի ստեղծման և բեմադրությունների պատմությունը և տուն-թանգարանի կողմից վերջին 10 տարիներին հրատարակված  գրքերը: Գիտաժողովի ավարտին ներկաները դիտեցին Ռիմսկի-Կորսակովի ղեկավարությամբ Սպենդիարյանի ուսումնառությանը և երկու կոմպոզիտորների ստեղծագործական առնչություններին նվիրված «Իրականացած երազանք» խորագրով փաստագրական ֆիլմը:

  • «Սպենդիարյան 150» գիտաժողով
  • «Սպենդիարյան 150» գիտաժողով
  • «Սպենդիարյան 150» գիտաժողով
  • «Սպենդիարյան 150» գիտաժողով
  • «Սպենդիարյան 150» գիտաժողով
  • «Սպենդիարյան 150» գիտաժողով
  • «Սպենդիարյան 150» գիտաժողով
  • «Սպենդիարյան 150» գիտաժողով
  • «Սպենդիարյան 150» գիտաժողով
  • «Սպենդիարյան 150» գիտաժողով


Կոնտակտային տվյալներ

ԱԼ. ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ
ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Երևան, Նալբանդյան 21
Հեռ.` +374 10 521 299
        +374 10 580 783
Էլ. փոստ՝ as_museum@yahoo.com
info@spendiaryanmuseum.am


Բոլոր իրավունքները պահպանված են

© 2009. ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության