Նոյեմբերի 1-ը Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան օրն է
Նոյեմբերի 1-ը Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան օրն է:
Ա. Սպենդիարյանի անվան Ազգային Ակադեմիական Թատրոնի հարակից պուրակում՝ կոմպոզիտորի շիրիմի մոտ կայացավ կոմպոզիտորի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու և շիրիմին ծաղիկներ խոնարհելու արարողությունը: Սպենդիարյանի ստեղծագործական ուղին արժևորող խոսք ասացին կոմպոզիտորի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, Հայաստանի Կոմպոզիտորների Միության նախագահ Արամ Սաթյանը, Ա. Սպենդիարյանի անվան Ազգային Ակադեմիական Թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորներ Արմեն Բուդաղյանը և Դավիթ Ղազարյանը: Ա. Սպենդիարյանի «Օրորոցային» և «Հրապուրել են ինձ քո սև աչերը» երգերով ելույթ ունեցան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհիներ Նարինե Անանիկյանը (մեցո-սոպրանո) և Օֆելյա Համբարձումյանը (սոպրանո):
Միջոցառմանը իրենց մասնակցությունն էին բերել Երևանի թիվ 154 և Լ. Միրիջանյանի անվան թիվ 155 դպրոցի սաները: