ՈՒՇԱԳՐԱՎ

• 1926թ. հոկտեմբերի 1-ին կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանին շնորհվեց հանրապետության ժողովրդական արտիստի կոչում:

• 1926թ. հոկտեմբերի 2-ին ՀԽՍՀ Լուսժողկոմի № 513 որոշման համաձայն կոնսերվատորիայի ուսուցիչ Ալեքսանդր Սպենդիարյանին շնորհվեց պրոֆեսորի կոչում:

• 1930թ. Երևանի առաջին երաժշտական դպրոցը անվանակոչվեց Ալ. Սպենդիարյանի անունով: 1971թ. Խանջյան փողոցում բացվեց դպրոցի նոր շենքը, որի առջև տեղադրվեց Սպենդիարյանի մարմարյա կիսանդրին (քանդակագործ՝ Ղուկաս Չուբարյան):

• 1933թ. հունվարի 20-ին Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ բացվեց Հայաստանի օպերայի պետական թատրոնը:

• 1939թ. Հայաստանի Օպերայի և բալետի պետական թատրոնը անվանակոչվեց Ալ. Սպենդիարյանի անունով:

• 1957թ. Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի բակում կանգնեցվեց Ալ. Սպենդիարյանի արձանը (քանդակագործ` Արա Սարգսյան):

• 1963թ. ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանի 1963թ. նոյեմբերի 21-ի № 491 որոշմամբ հիմնադրվեց Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը: Այն Հայաստանում առաջին թանգարանն է, որը նվիրված է երաժշտի:

• 1967թ. նոյեմբերի 25-ին բացվեց Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը:

• Երևանի կենտրոնական փողոցներից մեկը` Մոսկովյան անցուղին վերանվանվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անունով:

ԸՆԹԵՐՑԵԼ ԱՎԵԼԻՆ

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


  • 15/11/2024

    Ցուցասրահի բացում

    Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի համար 2024 թվականն էլ նշանավորվեց կարևոր ձեռքբերմամբ՝ նայեմբերի 15-ին բացվեց «Կոմպոզիտորի ստեղծագործական ուղին» ցուցասրահը՝ արդիականացված և նոր գեղարվեստական ձևավորմամբ...
    Մանրամասն ...

  • «Ա. ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ
    ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ» ՊՈԱԿԻ
    ֆոնդերի համալրման մասին

    Մանրամասն ...

ՆՈՐՈՒԹՅՈՒՆԵՐ


  • 18/05/2024

    «Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանների գիշեր»

    2024 թ մայիսի 18-ին կայացավ «Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանների գիշեր» ամենամյա միջոցառումը...
    Մանրամասն ...

Նորությունների արխիվ