Շնորհանդես
2023 թ. հունվարի 12-ին Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճ կայացավ Ա. Սպենդիարյան. Երեք երկ քառաձեռն դաշնամուրի համար ձեռնարկի շնորհանդեսը, որտեղ զետեղված Իսպանական կապրիչո-ն և Քայլերգ հայկական թեմաներով երկերը տպագրվում են առաջին անգամ, իսկ Գուշակուհին ստեղծագործությունը՝ երկրորդ՝ վերախմբագրված տարբերակով:
Կայացավ վերոհիշյալ երկու երկերի պրեմիերան՝ դաշնակահարներ Վահագն Վարդանյանի և Աիդա Ավանեսյանի կատարմամբ: Ցուցադրվեց Գուշակուհին երկի առաջին կատարման տեսահոլովակը, (կայացել է 2021 թ Գյումրիում` Ա. Սպենդիարյան-150 Փառատոնի շրջանակում)՝ Մեկնարկ տաղանդի զարգացման կենտրոնի սաներ Արմեն Գրիգորյանի և Էլեն Խաչիկյանի կատարմամբ: Ուսումնասիրությունները կատարել և ձեռնարկը կազմել են տուն-թանգարանի տնօրեն Մ. Օթարյանը և գլխավոր ֆոնդապահ Ա. Հարությունյանը: Մասնագիտական խմբագիրը՝ դաշնակահար և կոմպոզիտոր Վ. Վարդանյանն է: Տպագրվել է Անտարես հրատարակչատան տպարանում:
Երկերի ձեռագիր բնօրինակները պահվում են Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Սպենդիարյանի ֆոնդում: