Շաբաթ երեկո
Շաբաթ երեկո՝ դեկտեմբերի 16-ին Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի փոքր, տաքուկ դահլիճում Լիլիթ Բլեյանի անչափ «թափանցիկ» արվեստի շունչը ներկաներիս տարավ «ճամփորդության» հեռու՜ հեռուներ՝ մեզ հայտնի ու անհայտ երկրներով։ Ու այդ «թափանցիկ ճամփորդության» մեջ կաթ-կաթ ծորալով սիրո, համբերության, խաղաղության, գինու, անձրևի ու էլի շա՜տ… մեղեդինները ջերմացրին ներկաների սրտերը։ Ու այս ամենը՝ Տիգրան Տեր Ստեփանյանի կիթառի նվագակցության ներդաշնակությամբ։