«Վարդից ներշնչված»
Մարտի 18-ի երեկոյան, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում կայացավ «Վարդից ներշնչված…» վարդային երեկոն: Այս ինքնատիպ գաղափարի հեղինակը տուն-թանգարանի ավագ գիտաշխատող դաշնակահար Կատարինե Հովսեփյանն էր, ով ներկայացրեց իր դիտարկումները վարդի առկայությունը բնության, արվեստի՝ հատկապես երաժշտության մեջ: Աննա Բեգլարյանի (սոպրանո), Ռուզան Գևորգյանի (սոպրանո), Արամ Խաչատուրյանի (բարիտոն) կատարմամբ հնչեցին Ա. Սպենդիարյանի, Ռիմսկի-Կորսակովի, Տոստիի, Բելինիի, Ռ. Մելիքյանի ռոմանսները Կատարինե Հովսեփյանի նվագակցությամբ: Երեկոն ամփոփվեց Վարդային թեյի վայելումով: Շնորհակալություն բոլոր ներկաներին: