Հինգ ռոմանս՝ սիրո լեզվով
Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում ապրիլի 18-ին Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում կայացավ «Ալեքսանդր Սպենդիարյան. հինգ ռոմանս սիրո լեզվով» խորագրով համերգ-բանախոսությունը:
Համերգին առաջին անգամ ֆրանսերեն լեզվով հնչեցին Ալեքսանդր Սպենդիարյանի երգային ստեղծագործական ժառանգությունից հինգ ռոմանս՝ երգահան-կատարող Լիլիթ Բլեյանի բարձրարվեստ թարգմանությամբ: Ընտրված «Այ վարդ», «Գիշերն է նույն», «Դանդաղ իջնում է իրիկունը», «Ինչու՞ - ես չգիտեմ» և «Հմայված եմ քո գեղեցկությամբ» երգերի ստեղծման պատմությունը ներկայացրեց Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Աստղիկ Հարությունյանը:
Սպենդիարյանական երգարվեստն առաջին անգամ ֆրանսերենով ունկնդրի դատին հանձնեցին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Աննա Պողոսյանը (սոպրանո), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանը (դաշնամուր), Վարդուհի Թորոյանը (սոպրանո), Նարեկ Վարդանյանը (բարիտոն), Կատարինե Հովսեփյանը (դաշնամուր) և Իվանե Եսայանը (ջութակ):
Համերգ-բանախոսությունն իրենց ներկայությամբ պատվել էին կոմպոզիտոր Տիրգան Մանսուրյանը, երգչուհի Հասմիկ Պապյանը, Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացը: Մարիեն Օթարյանը հարգարժան դեսպանին ընծայեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո տուն-թանգարանի լույս ընծայած «Ալեքսանդր Սպենդիարյան - 150» ձայնասկավառակով պատկերագիրքը:
Միջոցառման ավարտին, Սպենդիարյանների հյուրընկալ օջախի ավանդույթով, հյուրերին մատուցվեց սպենդիարյանական բաղադրատոմսով պատրաստված կակաոն: