Ամանորի հեքիաթ
Սպենդիարյանների բազմազավակ ընտանիքում Սուրբ ծննդյան տոները միշտ հիշարժան են եղել՝ երեխաների երգ ու պարով, ծափ ու ծիծաղով։ Այսօր էլ կոմպոզիտորի տունը վերածվել էր Ամանորի հեքիաթի։ Շուշիի «Ստվերների թատրոնի» թատերախումբը ներկայացրեց Հ. Թումանյանի «Մի կաթիլ մեղրը»։ Փոքրիկ հյուրերը Երևանի հ.181 հիմնական դպրոց 2-րդ Ա դասարանի երեխաներն էին՝ երաժշտության ուսուցչուհի Մարիետա Ադամյան -ի ուղեկցությամբ։ Նրանք էլ զարդարեցին տուն-թանգարանի տոնածառը։ Երգ ու պարով, Ամանորի նվերներով ու ջերմ մաղթանքներով հրաժեշտ տվինք, 2024 – ին` կրկին հանդիպելու ակնկալիքով: