Ճանաչիր հայրենիքդ, որ ճանաչես քեզ
Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ՝ ապրիլի 22-ին Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում կայացավ հանդիպում ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ: «Ճանաչիր հայրենիքդ, որ ճանաչես քեզ» խորգիրը կրող նախագծով դոկտոր Գալչյանը ներկայացրեց շուրջ 40 տարի աշխարհի տարբեր արխիվներում իր կատարած ուսումնասիրությունները: Ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու բացառիկ քարտեզագիտական նյութերի, որոնք օտար ուսումնասիրողների կողմից փաստում են այս տարածքում շուրջ 2600 տարի Հայաստանի անքննելի գոյությունը:
Ռ. Գալչյանի «Հայաստանի սահմանների 2600 տարվա պատմությունը» գիրքը, որը հրատարակվել է 2022 թվականին, վավերացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն կողմից, որպես ուսումնական ձեռնարկ: Հեղինակի ջանքերով տպագրված գրքի 2000 օրինակ բաժանվել է հանրապետության բոլոր դպրոցներին: Շնորհակալություն դոկտոր Ռուբեն Գալչյանին այս բացառիկ դասախոսության համար։