«Եվ մենք բոլորս Սպենդիարյանի ժառանգներն ենք»
2023 թվականի դեկտեմբերի 28-ին Արամ Խաչատրյանի 120 -ամյակին նվիրված «Եվ մենք բոլորս Սպենդիարյանի ժառանգներն ենք» հոբելյանական միջոցառմամբ Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանը ամփոփեց 2023 թ. գործունեությունը։ Օրվա բանախոսը տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանն էր, ով նոր բացահայտումներով և բացառիկ նյութերով հարուստ ուսումնասիրությամբ ներկայացրեց հայ դասական երաժշտության հիմնասյուների՝ Ա. Սպենդիարյանի և Ա. Խաչատրյանի կարճ, բայց արժանահիշատակ փոխհարաբերությունների մասին։ Առաջին անգամ հրապարակվեցին տուն-թանգարանի ֆոնդերում պահպանված Ա. Խաչատրյանի ելույթների տեսանյութերը։ Խաչատրյանի ստեղծագործությունները հնչեցին Կարեն Շահգալդյանի (ջութակ), Սոնա Բարսեղյանի (դաշնամուր), Գուռ Սարգսյանի (դաշնամուր) կատարմամբ։ Երկու մեծերի բարեկամությունը այսօր էլ շարունակում են նրանց թանգարանները։