«Վարպետ փոքրիկներ»
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, շարունակելով «Վարպետ փոքրիկներ» նախագիծը, այս անգամ ներկայացրեց Երևանի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի դաշնամուրային բաժնի սան Դանիել Միքաելյանին (դասատու՝ Անի Բաղդասարյան):
Նախագծի վարողի, տուն-թանգարանի ցուցադրությունների և կրթական ծրագրերի կազմակերպման բաժնի վարիչ Ինեսսա Խաչատրյանի, բազմաբովանդակ հարցերի միջոցով, ներկաները իրենց համար բացահայտեցին Դանիելի ոչ միայն երաժշտական տաղանդը, այլև նրա մարդկային տեսակը։
Ինչպես նախագծի բոլոր մասնակիցները, Դանիելը նույնպես տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի կողմից արժանացավ «Վարպետ փոքրիկներ» հուշամրցանակի և պատվոգրի։
Ներկաները ջերմ ու անմիջական միջավայրից հեռացան պատանի երաժշտի տաղանդով հրճվանքի մեծ հիացումով և կրկին հադիպելու ակնկալիքով։